Տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված դավադիր ծրագրի առաջին նիստը
ՆերքաղաքականՏեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված դավադիր ծրագրի առաջին նիստը:
Մայր Աթոռի դեմ դուրս եկած եւ տիրադավ հռչակված եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները Նիկոլ Փաշինյանի հետ գումարել են իրենց առաջին նիստը, որի ընթացքում քննարկել են Եկեղեցու իբրեւ «բարենորոգման» գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը և առաջիկա աշխատանքների շրջանակը՝ հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներն ու նպատակները։
Խորհուրդը կարևորել է գործընթացի իրականացումը ներառականության, հանրային վստահության, թափանցիկության և պատասխանատվության սկզբունքներով՝ ընդգծելով հոգևորականների եւ աշխարհականների համախմբմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։
Խորհուրդը ողջունել է Շվեյցարիայի Հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի դավաճանական որոշումը՝ միանալու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արված հայտարարությանն ու ճանապարհային քարտեզին։
Առաջիկա պատեհ առիթով Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալճանյանը կմասնակցի վերոնշյալ Խորհրդի նիստին։ Նիստում քննարկվել են նաեւ, ըստ էության, եկեղեցու միաբանությունը քանդելու ճանապարհային քարտեզի անցնցում իրականացմանն ուղղված գործողությունները եւ կայացվել են անհրաժեշտ որոշումներ։
