Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Նիկոլին հաջողվել է երկրի քաղաքական դաշտում մոդայիկ դարձնել ջրիկությունը որպես հիմնական ուղերձ. Աշոտյան

Ներքաղաքական
«Նիկոլին հաջողվել է երկրի քաղաքական դաշտում մոդայիկ դարձնել ջրիկությունը որպես հիմնական ուղերձ։
 
Պետք է ընդունել, որ նա ունի ասելիք, սակայն իր իրական ասելիքն այնքան զազրելի է ու վանող, որ նա ստիպված է այն քողարկել էժանագին պոնտերով եւ վիզուալ կերպարներով։
 
Նա փորձում է «հույս վաճառել» հայ ժողովրդին, սակայն իրականում վաճառում է իլյուզիա, օդ։ Ցավոք, ընդդիմադիր դաշտում նույնպես հայտնվել են գործիչներ, որոնք փորձելով մրցել Նիկոլի հետ իր իսկ դաշտում, մեկնարկել են «հույսի» անվան տակ օդի վաճառքը։
 
Իրական հսկայական խնդիրներին ադեկվատ անդրադարձերի օբյեկտիվ դժվարությունը, սակայն, չի արդարացնում «քաղաքականությունը որպես անընդհատ շոու» գործելաոճը այն դերակատարների կողմից, ովքեր իրենց վերագրում են ընդդիմադիր «ծանրակշիռ» առաքելություն։
 
Հանրապետականը գուցե չափից ավելի կոնսերվատիվ է, սակայն, իմ խորին համոզմամբ, քաղական ԱՍԵԼԻՔԸ պետք է լինի նախ ԱՆԵԼԻՔԻ մասին։ Պատկերավոր ասած, ոչ մի սպեցէֆեկտ չի կարող քողարկել սցենարի թերությունները, ոչ մի արանժիրովկա՝ անտաղանդ կատարումը։ Քանիցս ասել եմ, որ ինձ պետք չեն ձեր լայքերը կամ ձայները։ Ինձ պետք են ձեր հավատը եւ ձեր սրտերը։ Մենք հույս չենք վաճառում, մենք հույս արթնացնում ենք», - գրել է ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ