«Միշտ հիշեք՝ ձեր թիկունքում կանգնած է ողջ հայ ժողովուրդը». մեկնարկեց ձմեռային զորակոչը
ՀասարակությունՀունվարի 7-ին Նոյեմբերյան համայնքում մեկնարկել է ձմեռային զորակոչը։
Համայնքի ղեկավարը խաղաղ ծառայություն է մաղթել զինակոչիկներին։
«Սիրելի՛ զինակոչիկներ, ձեզ խաղաղ ծառայություն, անսասան կամք, քաջ առողջություն և բարձր մարտական ոգի։
Թող զինվորական ծառայությունը դառնա ուժեղանալու, կոփվելու և ձեր լավագույն մարդկային ու զինվորական որակները բացահայտելու կարևոր դպրոց։
Միշտ հիշեք՝ ձեր թիկունքում կանգնած են ձեր ընտանիքները, համայնքը և ողջ հայ ժողովուրդը»,- նշել է նա։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
