Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԹԵՎԱՆՅԱՆՆ ՈՒ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՊՐՈ ԼԻԳԱՅՈՒՄ

Սպորտ

Հունվարի 15-ին, Հնդկաստանի Նոիդա քաղաքում մեկնարկելու է Ըմբշամարտի ՊՐՈ լիգան, որի մեծ եզրափակիչը կկայանա փետրվարի 1-ին։ PWL 2026-ում, հանդես է գալու Հնդկաստանի 6 շրջանի 6 թիմ, որոնցում ընդգրկված են տղամարդ ու կին ըմբիշներ, ինչպես Հնդկաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից։ Թիմերի կազմերում ընդգրկվելն այդքան էլ հեշտ չի եղել։ 16 երկրի ավելի քան 250 ըմբիշ, որոնց մեջ եղել են տիտղոսակիր մարզիկներ, պայքարել է վերջնական հայտում տեղ գտնելու համար։ Ըստ կազմակերպիչների, ընտրվել են լավագույնները։ Առաջին անգամ այդ մրցաշարում ելույթ են ունենալու նաև հայ անվանի ազատ ոճի ըմբիշներ ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆՆ ու ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ։ Թևանյանը/65կգ / ընդգրկված է «Maharastra Kesar» թիմի, իսկ Անդրեասյանը /74կգ /UP Dominators» - ի կազմում։

Նշենք, որ Ըմբշամարտի ՊՐՈ լիգան հնդկական սպորտի ամենակարևոր ու սպասված երևույթն է։ Վերջին անգամ լիգան կայացել է 2019-ին և 7 տարվա դադարից հետո դրա վերադարձը կարևոր իրադարձություն է համարվում։ Հաջողություն մեր ըմբիշներին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ