Նորբերտո Բրիասկո Բալեկյանը նոր ակումբ կունենա
Սպորտ«Բոկա Խունիորսի» և Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կտեղափոխվի Մենդոսայի «Խիմասիա և Էսգրիմա», սոցցանցերում գրում է TyC Sports-ի լրագրող Գերման Գարսիա Գրովան։
Արգենտինական ակումբը մինչև 2027թ. հունվարի 1-ը կվարձակալի 29-ամյա ֆուտբոլիստին։ «Խիմնասիա և Էսգրիման» վարձակալության ավարտին կունենա հայ եզրայինի տրանսֆերը գնելու պայմանագրային իրավունք։
Բալեկյանը 2024թ. օգոստոսից վարձավճարով հանդես էր գալիս Լա Պլատայի «Խիմնասիայում», որի կազմում 30 խաղում խփել է 1 գոլ։
Բալեկյանը «Բոկա Խունիրոս» է տեղափոխվել 2021թ. օգոստոսին, 56 խաղում գրանցել 4 գոլ ու 3 ասիստ։
«Խիմնասիա և Էսգրիման» 2025թ. հաղթել է Արգենտինայի երկրորդ լիգան` նվաճելով բարձրագույն առաջնության ուղեգիր։
Արգենտինայում նոր մրցաշրջանը կմեկնարկի հունվարի 22-ին։

