ՇՏԱՊ. Մեռելոց հիշատակի արարողությունը չեղյալ է հայտարարվել
ՄիջազգայինՀալեպում երեկ իրավիճակը կտրուկ սրվել է. բախումներ են սկսվել սիրիական ժողովրդավարական ուժերի ներքին ապահովական խմբերի և սիրիական բանակի միջև։ «Գանձասարը» գրում է, որ Նոր Գիւղ, Շէյխ Թահա, Ճալաա, Աշրաֆիէ, Շէյխ Մագսուտ, Վիլլաներ, Սուլէյմանիէ շրջաններուն լսվել են ռմբակոծության, հրաձագության ձայներ։
Հալեպի նահանգապետը կոչ է արել բախումների հարակից շրջանների բնակիչներին զգոն լինել, բնակարաններից դուրս չգալ։
Նա նաև հայտնել է, որ Աշրաֆիէ եւ Շէյխ Մաքսուտ շրջաններում Սուրիական ժողովրդավարական ուժերի կողմից ռմբակոծությունների հետևանքով կա 15 վիրավոր, այդ թվում երեխաներ և Հալեպի գիյուղատնտեսության ընկերության 9 պաշտոնյա։
Օրվա ընթացքում Հալեպում բախումները դադարել էին, սակայն հետո կրկին վերսկսվել։
Ապահովական նկատառումով՝ այսօր Մեռելոց հիշատակի արարողությունը չեղյալ է հայտարարվել։
Հալեպի նահանգապետը հայտարարել է, որ, հաշվի առնելով մի շարք հիվանդանոցների ու հաստատությունների թիրախավորումը ՔԱՍԱՏ-ի կողմից, հունվարի 7-ին կդադարեն դպրոցների, համալսարանների, պետական հաստատությունների աշխատանքը։
24 ժամով դադարեցվել են նաև Հալեպի օդանավակայանից և դեպի Հալեպ թռիչքները։
