Պոկրովսկի համար մարտերը մեծապես հյուծել են Ուկրաինայի ուժերը և կարող են լուրջ խնդիր դառնալ գարնանը. Ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինՈւկրաինական տեղյակ աղբյուրը, նկարագրելով ռազմաճակատային իրողությունները, գրում է.
«Մեր տեղեկությունների համաձայն՝ ռուսական բանակը շարունակում է առաջխաղացումը դեպի Սլավյանսկ և Կրամատորսկ: Նաև այժմ մարտեր են ընթանում Կոստանտինովկայի կենտրոնական մասում։
Սևերսկն արդեն թշնամու ձեռքում է, Լիմանը կիսով չափ շրջափակված է, իսկ թշնամին Սլավյանսկից ընդամենը 16 կիլոմետր հեռավորության վրա է: Գլխավոր շտաբը սկսել է պաշտպանության նախապատրաստվել և տարհանում է որոշ փաստաթղթեր: Պահեստազորի հարցը շատ հրատապ է, քանի որ Պոկրովսկի համար մարտերը մեծապես հյուծել են Ուկրաինայի զինված ուժերը և կարող են լուրջ խնդիր դառնալ գարնանը: Համալրման կենտրոնները հրաման են ստացել հավաքագրել փողոցներում գտնվող բոլոր տղամարդկանց՝ գրոհային զորքերի համար մարդկային ուժ ապահովելու համար»:

