«Այս տարին` արյան տարի է». Իրանում նոր թափով բռնկվել են հակակառավարական բողոքի ցույցեր
ՄիջազգայինԻրանում նոր թափով բռնկվել են հակակառավարական բողոքի ցույցեր։
Բողոքի ցույցեր են տեղի ունեցել, այդ թվում՝ Իլամ նահանգի արևմտյան մասում գտնվող Աբդանան քաղաքում: Մասնակիցները վանկարկում են «Մահ Խամենեին» և «Այս տարին` արյան տարի է, Ալի Խամենեին կտապալվի»։
Թեհրանում Դելավարան կահույքի շուկայի խանութպանները գործադուլ են հայտարարել՝ փակելով իրենց խանութները՝ ի նշան բողոքի։
Իրավիճակի սրման ֆոնին քրդական յոթ ընդդիմադիր կուսակցություններ համատեղ կոչ են արել հինգշաբթի օրը համազգային բողոքի ցույցերին աջակցելու համար: Հայտարարությունը դատապարտում է ցույցերի ցրումը և ցուցարարների ձերբակալությունը։
Fox News-ը հաղորդում է, որ Իրանում ցուցարարները վերահսկողության տակ են վերցրել Աբդանան և Մալեքշահի քաղաքները։
Ցուցարարները շարունակում են զանգվածային բողոքի ցույցերը ամբողջ երկրում արդեն տասներորդ օրն անընդմեջ և ուղղակիորեն դիմել են Դոնալդ Թրամփին օգնության համար։
Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ ձերբակալվել է ավելի քան 2000 ցուցարար, և ենթադրաբար սպանվել է 36 մարդ, այդ թվում՝ երկու անվտանգության և իրավապահ մարմինների աշխատակից։

