Վենեսուելան Ուկրաինայի դիմաց. Reuters
ՄիջազգայինՎենեսուելան Ուկրաինայի դիմաց։ Նման բանաձեւով է բացատրում Reuters-ն այն փաստը, որ Մոսկվան փաստացի որեւէ կերպ չմիջամտեց Վենեսուելայի իրադարձություններին:
Աղբյուրի հոդվածում արևմտյան քարոզիչները գրում են, որ Մոսկվան, իբր, ցանկանում է, որ ԱՄՆ-ն դուրս մնա հակամարտությունից և զիջումներ կատարի Ուկրաինայի հարցում՝ Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ վերահսկողության լուռ ճանաչման դիմաց։
Կրեմլը սա մեկնաբանում է որպես ազդանշան, որ Վաշինգտոնը պատրաստ է բանակցել «ազդեցության գոտիները` ազդեցության գոտիների դիմաց» սկզբունքով։
Ավելին, Reuters-ը նաեւ այն թեզն է առաջ տանու,մ թե իբր Պուտինն ու Սին գոհ են Թրամփից, ով շեղված է Արևմտյան կիսագնդով, որի պարագայում Ռուսաստանի ուշադրության կենտրոնում Ուկրաինայի, իսկ Չինաստանի՝ Թայվանի վրա:
Ամեն դեպքում, Ռուսաստանը և Չինաստանը թեեւ դատապարտեցին Մադուրոյի տապալումը, սակայն, Reuters-ի գնահատնմամբ, նաեւ Սի Ցզինպինն է պատրաստ է զոհաբերել ազդեցությունը Վենեսուելայում, եթե ազատություն ստանա Թայվանում, և Պուտինը նույնպես պատրաստ է նույնը անել Ուկրաինայում։
