Դիմում եմ ՀՀ Կառավարությանը. Հայտնի փաստաբանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել
Բազմիցս արձանագրել եմ,որ հաճախ իրավապաշտպաններն իշխանության այս կամ այն գործառույթների. Ժամանակ սպիտակ ագռավի կարգավիճակ են ձեռք բերում ,երբ արձանագրում են պետական մարմինների կողմից իրավունքի խախտումներ։ Իսկ իշխանությունը,փոխարենն ականջալուր լինելու և ձեռնպահ մնա, շարունակում է ' բխող բոլոր իրավական հետևանքներով։ Ինքս ժամանակին բարձրաձայնել եմ եկեղեցի ֊ իշխանություն հարաբերությունների հետ կապված,տվել եմ մասնագիտական կարծիք։ Ցավոք, այն մատնել է անուշադրության։ Այնպիսի տպավորություն է, որ և եկեղեցու և իշխանության այրերը պատրաստվում են ճակատամարգի, թողած իրենց բան ու գործը, մանիպոիլյացնելով հավատավոր ժողովրդին,խաղալով այնպիսի զգայուն թեմայի շուրջ,ինչը վերաբերում է ՀԱՎԱՏԻՆ, որը բնական իրավունքի նորմ է ։ Մեկ անգամ ևս դիմում եմ Հայաստանի կառավարությանըի դեմս Բարձր Դռանը ,հորդորելով ձեռնպահ մնալ ուղղակի կամ անուղղակի միջամտելով ոչ իրեն վերաբերելի գործերին, որի հետագա հետևանքների կրողն ու պատասխանատուն ինքն է լինելու։ Ավելին, դրանից օգտվելու են տարբեր մեծ ու փոքր վնասատուներ ,ցնցելու։ Ստորեւ ներկայացվող մասնագիտական գնահատականը ցանկալի է ,որպեսզի քննարկվի իշխանական բուրգի մասնագետ իրավագետների կողմից և զեկուցվի Բարձր Դռանը։ պետական համակարգը։
ՀՀ Աշխատանքային քարտեզ իրավական եզրույթ
Հիմնական ՕրենքովՀՀ օրենքներով,
ՀՀ կառավարության իրավական ակտերի համակարգում
սահմանված չի որպես իրավական ակտի տեսակ։
Ուստի Վարչապետի և տաս բարձրաստիճան հոցևորականների կողմից ստորագրված փաստաթուղթը․
չի հանդիսանում նորմատիվ իրավական ակտ,
չի հանդիսանում անհատական վարչական ակտ,
չի ստեղծում իրավական հետևանքներ,
ունի առավելագույնը քաղաքական կամ գաղափարական բնույթ։
Եզրակացություն․ փաստաթուղթը չունի իրավական ուժ։
ՀՀ Հիմնական Օրենքի Ուժով.
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին առանձնացված է պետությունից։
Սա նշանակում է, որ՝
պետական իշխանության որևէ մարմին կամ պաշտոնատար անձ
չի կարող միջամտել Եկեղեցու ներքին կառավարմանը,
չի կարող ազդել եկեղեցական բարձրագույն պաշտոնների ձևավորման կամ դադարեցման վրա,
չի կարող մասնակցել այդ գործընթացների պլանավորմանը կամ համակարգմանը։
Վարչապետի մասնակցությունը նման փաստաթղթին հանդիսանում է՝
պետական իշխանության անմիջական ներգործություն կրոնական ինստիտուտի վրա։
Եզրակացություն․ առկա է Հիմնական Օրենքի խախտում։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝
չի հանդիսանում պետական պաշտոնյա,
չի նշանակվում պետական մարմնի կողմից,
չի ենթարկվում գործադիր իշխանությանը,
հաշվետու չէ վարչապետին կամ կառավարությանը։
Կաթողիկոսի ընտրությունը և պաշտոնավարման դադարեցումը իրականացվում են բացառապես՝
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական իրավունքի և Ազգային-եկեղեցական ժողովի միջոցով։
Ուստի՝ վարչապետի կամ որևէ պետական մարմնի մասնակցությունը այդ հարցին իրավասության բացակայության պայմաններում է։
Այն հանգամանքը, որ փաստաթուղթը ստորագրված է մի շարք հոգևորականների կողմից՝
չի փոխում փաստաթղթի իրավական բնույթը,
չի վերացնում վարչապետի մասնակցության հակասահմանադրականությունը,
չի փոխարինում Ազգային-եկեղեցական ժողովի լիազորություններին։
Բացի այդ, վարչապետի համատեղ ստորագրությունը փաստաթուղթը դարձնում է
պետական իշխանության կողմից կրոնական կառույցի ներքին գործերին միջամտության ակտ։
Նման փաստաթուղթը հակասում է նաև՝
Կրոնի ազատության սկզբունքին,
Կրոնական կազմակերպությունների ինքնավարության միջազգային ստանդարտներին,
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածին։
Հետևաբար ,այն կարող է դառնալ միջազգային դատական և իրավական գնահատման առարկա։
Վարչապետի գլխավորությամբ և առանձին հոգևորականների կողմից ստորագրված
«աշխատանքային քարտեզ» անվանված փաստաթուղթը՝
չունի իրավական ուժ,
հակասում է ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածին,
խախտում է պետություն–եկեղեցի տարանջատման սկզբունքը,
կազմում է պետական միջամտություն եկեղեցու ներքին գործերին,չի կարող առաջացնել որևէ իրավաչափ հետևանք ,իսկ դրանից կարող են օցտվել այնպիսի ուժեր,ովքեր թքած ունեն պետության ու պետականության վրա։
Փաստաբան ' Լևոն Բաղդասարյան։
