Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել, բոլոր ժամանակներում էլ եղել են. Ռոմանոս Պետրոսյան
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել, բոլոր ժամանակներում էլ եղել են, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիայի բաշխման գործընթացը օրգանիկ պրոցես է՝ ժամյա ռեժիմով. «Տեխնիկական իմաստով որևէ սենսացիա չկա։ Կարևորը մենք երաշխավորում ենք և դուք վստահ եղեք, որ որևէ տեղ հոսանքազրկում է տեղի ունենում, ապա րոպեների ընթացքում կարգավարական ծառայությունը տեղյակ է լինում, տեղեկացնում է տեխնիկական բոլոր ստորաբաժանումներին, ինձ, որից հետո անմիջապես գործի են անցնում»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
