Քաջարանի համայնքապետի գեր թանկարժեք ժամացույցը
ՆերքաղաքականՔաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը ֆեյսբուքյան էջով սուրբծննդյան շնորհավորանք է հրապարակել, որտեղ երևում է համայնքապետի ձեռքի ժամացույց։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այն շատ նման է գերթանկարժեք Audemars Piguet Royal Oak-ի՝ 18k ոսկուց պատրաստված։ Այս մոդելի ժամացույցը ազատ վաճառքում չկա և եղած օրինակների գինը, կախված վիճակից և անհրաժեշտ փաստաթղթերի ու տուփի առկայության, տատանվում է 120.000-200.000 դոլարի շրջանակներում։
Հիշեցնենք, որ Քաջարանի համայնքապետի աշխատավարձը +-400.000 դրամ է։
Չնայած նրան, որ Փարամազյանը այդ ժամացույցը կրում էր նաև այլ տարիներին հրապարակված լուսանկարներում, այնուամենայնիվ ոչ մի տարվա հայտարարագրում այդ ժամացույցի մասին հիշատակում չկա։
Լուսանկարներն այստեղ
