Նեթանյահուն Պուտինի միջոցով հաղորդագրություն է ուղարկել Իրանին
ՄիջազգայինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջոցով հաղրդագրություն է ուղարկել Իրան։ Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը։ Նեթանյահուն հավաստիացրել է, որ Իսրայելը չի ձգտում նրանց հետ պատերազմի։
Ըստ հաղորդման՝ Նեթանյահուն զանգահարել է Պուտինին՝ Թեհրանի և Երուսաղեմի միջև վերջերս սրված լարվածության ֆոնին՝ խնդրելով Իրանին փոխանցել այդ հաղորդագրությունը։
Հոդվածում նշվում է նաև, որ Պուտինը նմանատիպ հաղորդագրություն արդեն փոխանցել էր Իրանի ղեկավարությանը հոկտեմբերին՝ հավաստիացնելով, որ Իսրայելը «հետաքրքրված չէ էսկալացիայով»։
Նշվում է նաև, որ Ռուսաստանի և Իսրայելի առաջնորդները վերջին շաբաթների ընթացքում մի քանի հեռախոսազրույց են ունեցել Թեհրանի և Թել Ավիվի միջև լարվածության սրման ֆոնին, որոնց ընթացքում համապատասխան ուղերձ է փոխանցվել: Kan-ի աղբյուրների համաձայն՝ Նեթանյահուն մտահոգ է, որ Իրանը կարող է կանխարգելիչ հարված հասցնել՝ փորձելով կանխել Իսրայելի հնարավոր գործողությունները:
