ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ

ՌԴ-ն եւ ողջ հետխորհրդային տարածքը մտնում են բավականին բարդ ժամանակաշրջան. Արեշեւ

Ներքաղաքական

Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎԸ շատ հստակ զուգահեռներ է տեսնում Հայաստանում եւ Մոլդովայում տեղի ունեցող գործընթացների միջեւ, այդ թվում՝ խորհրդարանական ընտրությունների համատեքստում։

— Ինչպես Մոլդովայում, Հայաստանում եւս տեսնում ենք, որ Ռուսաստանին վերագրում են բոլոր մահացու մեղքերը՝ տարբեր ազդեցության մեխանիզմների կիրառման, քաղաքական գործիչներին խաբելու եւ այլնի հետ կապված, այն դեպքում, երբ իրականում հասկանում ենք, որ այստեղ ներգրավված են բոլորովին այլ ուժեր եւ, ցավոք, երբեմն բավական հաջող կերպով։

Կցանկանայի հույս հայտնել, որ ռուս-հայկական հարաբերությունները հումանիտար ոլորտում կզարգանան բոլոր հնարավոր ուղղություններով, եւ մենք չենք առաջնորդվի վերեւներից մեզ ասվածով, քանի որ ակնհայտ է, որ Ռուսաստանը եւ ողջ հետխորհրդային տարածքը մտնում են բավականին բարդ ժամանակաշրջան։ Մենք արդեն գտնվում ենք նոր, ավելի կայուն համակարգի որոնման բարդ փուլում։

Վլադիմիր Պուտինը դրա մասին խոսել է վերջերս, եթե չեմ սխալվում, «Վալդայ» ակումբում։ Նրա միտքն այն էր, որ մենք չենք կարող հասկանալ, թե որքան կշարունակվի այս անցումային շրջանը՝ տարբեր մարտահրավերներով եւ վտանգներով։ Մենք տեսնում ենք, որ այդ վտանգները կարող են լինել ամենալուրջը՝ բառացիորեն ամեն օր՝ տարբեր նորություններում եւ տեղեկատվական հաղորդագրություններում։

Այս պայմաններում չափազանց կարեւոր է ամրապնդել քաղաքակրթական կապերը, անձնական հարաբերությունները եւ չկորցնել միմյանց տեսանելիությունը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ