10 տարի սպասելն արժեր դրան. Վոլոդինան որ նշանն է անվանել իր սիրելին 2026 թվականի համար Նիկոլը կրկին հիմար վիճակում է. Հայկ Բաբուխանյան Նորբերտո Բրիասկո Բալեկյանը նոր ակումբ կունենա Ովքե՞ր են լինելու ամսվա հաջողակները․ հունվար ամսվա աստղագուշակ Այս գլխարկով սևամորթ կանայք թաղում են գնում. Շպռոտ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Պոկրովսկի համար մարտերը մեծապես հյուծել են Ուկրաինայի ուժերը և կարող են լուրջ խնդիր դառնալ գարնանը. Ուկրաինական աղբյուր «Այս տարին` արյան տարի է». Իրանում նոր թափով բռնկվել են հակակառավարական բողոքի ցույցեր The Times. Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միանալու չորս հնարավոր եղանակ Ամերիկյան բանակը փոխում է իր կառուցվածքը

Թող այս Սուրբ Ծնունդը լինի ոչ միայն մոմի լույս, այլ որոշում՝ կանգ առնել, ընդունել ճշմարտությունը և վերադառնալ. Միքայել Մինասյան

Ներքաղաքական

Աստված միշտ է եղել մեզ հետ՝ մեզանում, մեր ներսում, այս մասին գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Քրիստոսի գալուստից առաջ Աստծո հետ հարաբերությունների լեզուն հաճախ ընկալվում էր խստության ու դատաստանի լեզվով։ Հին Կտակարանում բազմիցս տեսնում ենք արդարության պահանջկոտ չափումը, երբ մեղքը հետևանք է բերում անմիջական ու խիստ կերպով։

Բայց ամեն ինչ փոխվեց, երբ Հայրը աշխարհ ուղարկեց Որդուն։

Հիսուսի ծնունդով մարդու և Աստծո հարաբերություններում բացվեց նոր դուռ՝ ներման դուռը։ Փրկությունը սկսեց չափվել ոչ թե մեր արդարությամբ, այլ ապաշխարությամբ՝ երբ մարդը գիտակցում է մեղքը, ընդունում է սխալը և փոխում ընթացքը։

«Եկեք, իրար հետ դատենք… եթե ձեր մեղքերը կարմիրի պես լինեն, ձյան պես կսպիտակեն»։ Եվ քրիստոնեական հավատքի առանցքային խոսքը՝ «Ճշմարտությունը կազատի ձեզ»։

Այս «նոր համակարգում» պայմանը պարզ է․ ներման ճանապարհը բացվում է, երբ ընդունում ենք մեր մեղքը և ապաշխարությամբ վերադառնում։ Իսկ երբ չենք փոխվում, շարունակվում է հին տրամաբանությունը՝ հետևանքների կուտակում, մինչև կործանարար եզր։

Բայց միշտ կա վերջին հնարավորությունը՝ գիտակցումը։ Այն պահը, երբ ներսում հստակ տեսնում ես՝ սա սխալ էր, և պետք է կանգ առնել։ Այդ գիտակցումից սկսվում է վերադարձը՝ ներման հնարավորությունը։

Աստված միշտ է եղել մեզ հետ՝ մեզանում, մեր ներսում․ խիստ՝ որպես արդար Դատավոր, և ողորմած՝ Որդու գալուստից հետո՝ որպես Հայր, որ սպասում է վերադարձին։

Այս երեկո մենք պարզապես տոն չենք նշում։ Մենք հիշում ենք մի ճշմարտություն, որ փոխեց մարդու ճակատագիրը՝ Աստված չի կանգնել հեռվում. Նա մտավ պատմության մեջ, մտավ մարդու մեջ, և բացեց վերադարձի ճանապարհը։

Թող այս Սուրբ Ծնունդը լինի ոչ միայն մոմի լույս, այլ որոշում՝ կանգ առնել, ընդունել ճշմարտությունը և վերադառնալ։

Շնորհավոր Սուրբ Ծնունդ։

Մեզ հետ է Աստված՝ Իմմանու-Էլ»,- նշել է Մինասյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
10 տարի սպասելն արժեր դրան. Վոլոդինան որ նշանն է անվանել իր սիրելին 2026 թվականի համարՆիկոլը կրկին հիմար վիճակում է. Հայկ ԲաբուխանյանՆորբերտո Բրիասկո Բալեկյանը նոր ակումբ կունենաՈվքե՞ր են լինելու ամսվա հաջողակները․ հունվար ամսվա աստղագուշակԱյս գլխարկով սևամորթ կանայք թաղում են գնում. ՇպռոտԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրՊոկրովսկի համար մարտերը մեծապես հյուծել են Ուկրաինայի ուժերը և կարող են լուրջ խնդիր դառնալ գարնանը. Ուկրաինական աղբյուր«Այս տարին` արյան տարի է». Իրանում նոր թափով բռնկվել են հակակառավարական բողոքի ցույցերThe Times. Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միանալու չորս հնարավոր եղանակԱմերիկյան բանակը փոխում է իր կառուցվածքըՆիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված «ուխտերթին» մասնակցել է շուրջ 2600 քաղաքացի. Armat MediaԿՀՎ պատմության ամենահայտնի լրտեսներից մեկը մահացել է ամերիկյան բանտումՀազարամյակի կողոպուտը. Վենեսուելայի նավթ կփոխանցեն ԱՄՆ-ին, իսկ եկամուտը կտնօրինի ԹրամփըՀունվարի 6-ի ուխտերթին ներկա կորեացի երիտասարդն արձագանքել է իրեն թիրախավորողներին՝ պահանջելով ներողությունՈրոշ հասցեների էլեկտրամատակարարումը կդադարեցվիԹրամփը Պուտինի հետ բանակցություններից հետո «պատշաճ համաձայնագրի» հնարավորություն է տեսնում. ՔուշներԻրանում ցուցարարները գրավել են Աբդանան քաղաքըՀալեպում սիրիական զորքերի և քրդերի միջև բախումների հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդՄարդիկ զգուշությամբ են փողոց դուրս գալիս, չգիտեն ամեն հաջորդ վարկյանին ինչ կլինի. Բացառիկ մանրամասներ ՀալեպիցՍթարմեր. Բրիտանիան և Ֆրանսիան ռազմական բազաներ կկառուցեն Ուկրաինայում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված