Ամերիկյան բանակը փոխում է իր կառուցվածքը Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված «ուխտերթին» մասնակցել է շուրջ 2600 քաղաքացի. Armat Media ԿՀՎ պատմության ամենահայտնի լրտեսներից մեկը մահացել է ամերիկյան բանտում Հազարամյակի կողոպուտը. Վենեսուելայի նավթ կփոխանցեն ԱՄՆ-ին, իսկ եկամուտը կտնօրինի Թրամփը Հունվարի 6-ի ուխտերթին ներկա կորեացի երիտասարդն արձագանքել է իրեն թիրախավորողներին՝ պահանջելով ներողություն Որոշ հասցեների էլեկտրամատակարարումը կդադարեցվի Թրամփը Պուտինի հետ բանակցություններից հետո «պատշաճ համաձայնագրի» հնարավորություն է տեսնում. Քուշներ Իրանում ցուցարարները գրավել են Աբդանան քաղաքը Հալեպում սիրիական զորքերի և քրդերի միջև բախումների հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ Մարդիկ զգուշությամբ են փողոց դուրս գալիս, չգիտեն ամեն հաջորդ վարկյանին ինչ կլինի. Բացառիկ մանրամասներ Հալեպից

«Երկրի վրա խաղաղություն» նշանակում է վստահության վրա կառուցված համակեցություն. Հայր Ռուբեն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը գրում է․

 

«Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում,

 

խաղաղությո՜ւն՝ երկրի վրա

 

և հաճությո՜ւն մարդկանց միջև» (Ղուկասի ավետարան 2:14)։

 

Կանգնած ենք մի իրականության առջև, երբ մեր ազգային-հասարակական կյանքը խորը պառակտված է։ «Խաղաղություն» բառը հաճախ օգտագործվում է որպես լռեցնելու միջոց, «սեր» բառը՝ որպես անհամաձայնությունը մերժելու պատրվակ, իսկ «հաշտություն» հասկացությունը՝ որպես արդարության հարցերից խուսափելու ձև։ Երբ «խաղաղության» անունով խորանում է պառակտումը, և «բարեկարգության» պատրվակով խախտվում են սահմանները, այդ թվում՝ Եկեղեցու ներքին կյանքի սրբազան սահմանները, ապա հրեշտակների այս ավետիսը դատապարտող հայելի է դառնում մեր իրականության համար։

 

«Փառք Աստծուն բարձունքներում»՝ հիշեցնում է, որ կա արժեքային մի բարձրություն, որը չի ենթարկվում քաղաքական կամքի կամ վարչական հաշվարկի։ Երբ այդ սահմանը խախտվում է, և աշխարհիկ իշխանությունը փորձում է միջամտել այն ոլորտներին, որոնք պատկանում են խղճի և հավատքի ազատությանը, հասարակությունը կորցնում է ներքին հավասարակշռությունը։

 

«Երկրի վրա խաղաղություն»՝ նշանակում է ոչ թե վախով պայմանավորված պապանձում, այլ վստահության վրա կառուցված համակեցություն։ Խաղաղություն չի լինում այնտեղ, որտեղ խախտվում են սահմանները, անտեսվում է օրենքը, անարգվում է խղճի պահապան հաստատությունը։

 

«Մարդկանց միջև հաճություն»՝ նշանակում է միմյանց լսելու և հարգելու տրամադրություն՝ առանց թշնամական պիտակավորման, բայց նաև պատրաստակամություն պաշտպանելու սակարկման ոչ ենթակա սկզբունքները։ Հաճություն մարդկանց միջև, ասել է թե՝ սեր և հաշտություն, որը ենթադրում է միություն ճշմարտության մեջ, ոչ թե համաձայնություն՝ կեղծիքի շուրջ։

 

Սուրբ Ծննդյան տոնը, հետևաբար, կոչ է՝

 

Իշխանությանը՝ ճանաչելու իր սահմանները,

 

Եկեղեցուն՝ պահպանելու իր միասնությունը,

 

Ժողովրդին՝ չկորցնելու խիղճն ու արժանապատվությունը։

 

Որպեսզի հրեշտակների խոսքը դառնա ոչ թե տոնական ձևակերպում, այլ իրագործելի պատգամ, ուրեմն հարկավոր է վերադարձնել փառքը Աստծուն, խաղաղությունը՝ արդարությանը, իսկ սերն ու հաշտությունը՝ ճշմարտությանը, անհրաժեշտ է վերականգնել վստահությունը՝ օրենքի հանդեպ, հարգանքը՝ սահմանադրության հանդեպ, և հավատը՝ միմյանց հանդեպ։

 

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,

 

մեզ եւ ձեզ մեծ աւետիս։

 

Շնորհավոր Սուրբ Ծնունդ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ամերիկյան բանակը փոխում է իր կառուցվածքըՆիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված «ուխտերթին» մասնակցել է շուրջ 2600 քաղաքացի. Armat MediaԿՀՎ պատմության ամենահայտնի լրտեսներից մեկը մահացել է ամերիկյան բանտումՀազարամյակի կողոպուտը. Վենեսուելայի նավթ կփոխանցեն ԱՄՆ-ին, իսկ եկամուտը կտնօրինի ԹրամփըՀունվարի 6-ի ուխտերթին ներկա կորեացի երիտասարդն արձագանքել է իրեն թիրախավորողներին՝ պահանջելով ներողությունՈրոշ հասցեների էլեկտրամատակարարումը կդադարեցվիԹրամփը Պուտինի հետ բանակցություններից հետո «պատշաճ համաձայնագրի» հնարավորություն է տեսնում. ՔուշներԻրանում ցուցարարները գրավել են Աբդանան քաղաքըՀալեպում սիրիական զորքերի և քրդերի միջև բախումների հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդՄարդիկ զգուշությամբ են փողոց դուրս գալիս, չգիտեն ամեն հաջորդ վարկյանին ինչ կլինի. Բացառիկ մանրամասներ ՀալեպիցՍթարմեր. Բրիտանիան և Ֆրանսիան ռազմական բազաներ կկառուցեն ՈւկրաինայումՇՏԱՊ. Մեռելոց հիշատակի արարողությունը չեղյալ է հայտարարվելԿեղծ է. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ ԱԱԾ հրապարակած փաստաթղթի մասինՈւկրաինան, Ֆրանսիան և Բրիտանիան ստորագրել են հռչակագիր` Ուկրաինայում ուժերի տեղակայման մասինՎենեսուելան Ուկրաինայի դիմաց. ReutersԶապորոժեի հարավում ռուսները ռեալ սպառնալիք են ստեղծել Օրեխովոյի համար` սպառնալով այն շրջապատելԾերուկն անտանելի է դարձելՏուսկ. ԱՄՆ-ի պահանջները Գրենլանդիայի նկատմամբ ՆԱՏՕ-ի գոյությունը դարձնում են անիմաստԱՄՆ-ն պլանավորում է բռնագրավել Վենեսուելայի 60 միլիարդ դոլարի կրիպտոարժույթի պահուստներըԱՄՆ-ն կարող է Գրենլանդիան գրավել մինչև հուլիս. Politico

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված