Վրաստանում բեռնատարների համար փակվել է Հայաստանի սահման բերող ճանապարհներից մեկը
Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը հայտնում է, որ Փարավանի լեռնանցքում (Հայաստանի սահման տանող ճանապարհին) արգելված է ծանր բեռնատարների երթևեկությունը։
Դեպարտամենտի տվյալներով՝ սահմանափակումը վերաբերում է Կոդա-Պարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ազգային ավտոմայրուղու 94-րդ կիլոմետրից մինչև 110-րդ կիլոմետրը (Փարավանի լեռնանցք) հատվածին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
