Տիգրան Աբրահամյանը հիվանդանոցում այցելել է Միքայել Սրբազանին
Ներքաղաքական«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է.
«Հիվանդանոցում այցելեցի Շիրակի Թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։
Թեև վիրահատությունից հետո Սրբազանը լավ է, սակայն դեռ որոշ ժամանակ կպահանջի, որպեսզի նա կազդուրվի և վերադառնա շարք:
Ամոթի զգացումը վաղուց կորցրած ու երկրի շահերը սակարգման հանած իշխանությունն այս օրերին էլ շարունակում է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգությունները` պատարագների խոչընդոտումից մինչև կարգի խախտումներ:
Իսկ 4 բարձրաստիճան հոգևորական ապօրինաբար մինչև հիմա շարունակում են մնալ ճաղերի հետևում»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
