Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

Քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի» հորը սպանողները հայտնի են. ի՞նչ են պլանավորում իրավապահները

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, իրավապահները պարզել են քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի՝ Ռուստամ Ստեփանյանի հորը սպանողների ինքնությունը։ Առաջիկայում իրավապահ մարմինները կոնկրետ գործողությունների են գնալու, և սպասվում են ձերբակալություններ։

ArmLur.am-ին հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի՝ Ռուստամ Ստեփանյանի հոր ուղղությամբ կրակողները եղել են 2 հոգի։ Իրավապահ համակարգից ArmLur.am-ին հասած լուրերի նախնական տվյալներով՝ քրեական հեղինակության հորը սպանելու համար գործադրվել է 2 զենք։

Արդյոք սպանության փորձը կապ ունի մեկ տարի առաջ քրեական հեղինակություն «Ֆազի» սպանության հետ, որի համար որպես կազմակերպիչ մեղադրյալի աթոռին է Չաղ Ռուստամը՝ Ռուստամ Ստեփանյանը, հուսանք՝ կպարզի քննությունը։ Վենդետա է կատարվածը, թե այլ շարժառիթ կա, ArmLur.am-ը կհետևի քննությանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ի գիշերը մահափորձ էր իրականացվել քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի հոր նկատմամբ։ Նրա ուղղությամբ արձակվել էր մոտ 12 կրակոց։ Կրակոցների հետևանքով Ռոբերտ Ստեփանյանը մահացել է։

Նշենք, որ այս պահին քրեական հեղինակություն Չաղ Ռուստամը՝ Ռուստամ Ստեփանյանը, կալանքի տակ է՝ քրեական հեղինակություն «Ֆազի» սպանությունը կազմակերպելու համար, և գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ