Կեմերովոյի «սիրառատ զույգի» ողբերգությունը ցնցել է բոլորին (լուսանկարներ) TRIPP-ը Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար մրցակից չէ. Կոբախիձե Ռուսները նոր հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջին։ (Տեսանյութ) Վայրկյանների ընթացքում հսկայական սողանք փակեց ամբողջ գետի հունը (Տեսանյութ) Մերցի անիմաստ «շուստրիությունը» Կիեւում Մեդվեդև. Դա կհանգեցնի լայնածավալ տիեզերական պատերազմի Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով անչափահաս վարորդ Միլենա Սողոյանը մաhացել է Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Ամերիկյան սուպերմարկետներում սկսվել է 3D տպիչով պատրաստված միսը վաճառվել

Երևանում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենի բնակարանը

Դեկտեմբերի 30-ին առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանում թալանել են Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի հիմնադիր-տնօրենի տունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե, որը Նալբանդյան փողոցի շենքերից մեկի բնակարանն է, ժամանել են Երևանի քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են ու արդեն տեղում տան սեփականատեր 55-ամյա տղամարդը հայտնել է, որ նույն օրը ժամը 14:00-ից մինչև 21:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք բացել են իրենց տան պատուհանը, մտել ներս, տակնուվրա արել տունը և գողացել խոշոր չափի գումար, ոսկյա և արծաթյա զարդեր։Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի քննիչներն ու քննչական կոմիտեի փորձաքրեագետները։

Դեպքի փաստով քննչական բաժնում բնակարանային գողություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բնակարանի սեփականատերը Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի հիմնադիր-տնօրենն է և նրա բնակարանից գողացել են 18 հազար ԱՄՆ դոլար, 18 միլիոն ՀՀ դրամ, 3 հատ ոսկյա թանկարժեք թևնոցներ, 7 հատ ադամանդե քարերով թանկարժեք մատանիներ, 4 հատ շղթա և մեծ քանակի ադամանդե քարեր։Տուժածը քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 45 մլն դրամի վնաս։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կեմերովոյի «սիրառատ զույգի» ողբերգությունը ցնցել է բոլորին (լուսանկարներ)TRIPP-ը Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար մրցակից չէ. ԿոբախիձեՌուսները նոր հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջին։ (Տեսանյութ)Վայրկյանների ընթացքում հսկայական սողանք փակեց ամբողջ գետի հունը (Տեսանյութ)Մերցի անիմաստ «շուստրիությունը» ԿիեւումՄեդվեդև. Դա կհանգեցնի լայնածավալ տիեզերական պատերազմիՀայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցներըԱյնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով անչափահաս վարորդ Միլենա Սողոյանը մաhացել էԹրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանելԱմերիկյան սուպերմարկետներում սկսվել է 3D տպիչով պատրաստված միսը վաճառվելԱդրբեջանն ընդլայնում և ամրապնդում է դիրքերը Ջերմուկի մոտակայքումԼիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու․ նա դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ինԳլխացավեր, ճնշում, ինֆարկտ. սպասվում է մագնիսական փոթորիկ, ովքե՞ր պետք է զգուշանանԿենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինիՄթնոլորտի նոր համաշխարհային վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել. Լևոն ԱզիզյանՊետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ ՄեդվեդևՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ինՀոկտեմբերի 5-ից 11-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները կշահեն Ֆինանսներ և կարիերա. հոկտեմբերին այս կենդանակերպի նշաններին հնարավորություն է սպասվումԵղանակը Հայաստանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված