2026 թ-ի մատնահարդարումը. Բնականություն, մինիմալիզմ և եղունգների առողջություն Շողակաթի փոխարեն Հ1-ի լրատվական ալիքը կհեռարձակվի 2-րդ համարի ներքո Ռոբոտը թենիս է խաղում առանց վրիպելու Շվեյցարիայում հունվարի 9-ը ազգային սգո օր կհայտարարվի՝ ի հիշատակ հանգստավայրում զոհվածների Երևանում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենի բնակարանը Վենեսուելան ունի աշխարհում ամենամեծ հում նավթի պաշարները. Թրամփ Հայաստանից ներգաղթյալների ավելի քան 60%-ը պետական ​​օգնություն է ստանում. Թրամփ Թող այս Սուրբ Ծնունդը լինի ոչ միայն մոմի լույս, այլ որոշում՝ կանգ առնել, ընդունել ճշմարտությունը և վերադառնալ. Միքայել Մինասյան Արշակ Սրբազանի կալանքի որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը, որն այսօր պետք է լիներ, հետաձգվել է. Aysor.am Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվել է համայնքին

Կիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ հունվարի 4-ի աստղագուշակ

Խոյ: Այսօր չարժե իրավիճակի նշանակալի փոփոխությունների սպասել: Երևի ստիպված կլինեք բավարարվել սովորական, հասարակ ժամանցով, ինչպիսիք են ընթերցանությունը կամ ֆիլմի դիտումը: Հնարավոր է՝ հիասթափված եք որևէ ընկերոջից, ում պատճառով ստիպված եք եղել փոխել նախապես կազմած ծրագրերը:

 

Ձեր տրամադրությունն այսօր խիստ փոփոխական է: Այդ իսկ պատճառով զգույշ և շրջահայաց եղեք մտերիմների և ընկերների հետ հարաբերություններում: Դուք կարող եք ակամա կտրուկ արտահայտություններ թույլ տալ նրանց հասցեին, ինչը նորանոր բարդություններ կստեղծի, որոնք կարճ ժամանակում հարթել չի հաջողվի:

Ցուլ: Այսօր շատերն իրենց կզգան ոչ սովորական իրավիճակում: Հնարավոր է՝ անհանգստության պատճառը անցյալի ոչ հաճելի հիշողություններն են: Ընդ որում՝ նշանի շատ ներկայացուցիչների կարող են այսօր հիշեցնել իրենց չկատարած խոստումների մասին: Ուշադիր եղեք ներքն ձայնին: Այն այսօր կհուշի՝ ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Մտերիմները կարող են ստիպել ձեզ զբաղվել չսիրած որևէ գործով՝ օգտվելով այն հանագամանքից, որ մեղքի ինչ որ զգացում ունեք: Օրվա վերջում զգացնել կտա հոգնածությունը, որն իր հետ կբերի ոչ հաճելի մտորումներ:

Երկվորյակ: Այսօր դուք փոփոխական տրանադրություն ունեք: Ինչ-որ պահի կարող եք միայն քննադատական հայացքով նայել վերջին իրադարձություններին և անել համապատասխան եզրահանգումներ: Լիովին հնարավոր է, որ դա ձեզ դրդի տվյալ խնդրի նկատմամբ ունեցած ձեր մոտեցումների հարցում նոր և առավել կառուցողական որոշումներ կայացնելու:

Երեկոյան, չի բացառվում, ձեր տրամադրությունը փչացնի որևէ մանրուք կամ մտերիմ մարդու անսպասելի դիտողություն: Լավ կլինի, եթե փորձեք ցրվել, տրվել սիրելի գործին կամ նախասիրությանը:

Խեցգետին: Այսօր չարժե մղվել նոր ու անծանոթ գործով զբաղվելու: Ձեր ոգևորությունը, ամենայն հավանականությամբ, կմարի՝ գործը դեռ չսկսած: Ասես, դատապարտված եք անգործության: Ժամանակն ավելի լավ կանցկացնեք, եթե որոշեք լիցքաթափվել և հանգստանալ: Այդ դեպքում նույնիսկ կզգաք, թե ինչպես են վերականգնվում ուժերը:

Ձեզ կարող է թվալ, թե սիրած մարդու հետ հարաբերությունները փակուղի են մտնում: Շատ դեպքերում կպարզվի, սակայն, որ դա անհիմն անհանգստություն է: Այսօր մի աշխատեք նախաձեռնություն ցուցաբերել: Վտանգը մեծ է, որ շրջապատի մարդիկ ձեզ չեն պաշտպանի:

Առյուծ: Որևէ գործ անելու ցանկության բացակայությանը զուգահեռ նաև ինչ-որ ներքին անհանգստություն կզգաք: Ամենայն հավանականությամբ ձեզ անհրաժեշտ են իրավիճակի փոփոխություններ: Դրական ազդեցություն կթողնեն զբոսանքները, ինչպես նաև չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Այսօր հնարավոր են սկզբունքային տարաձայնություններ կեսի հետ: Դա խոչընդոտ կհանդիսանա ընտանեկան մթնոլորտի բարելավման հարցում: Ստեղծված իրավիճակը արագ հաղթահարել չի հաջողվի, սակայն կարելի է այն մեղմել՝ լսելով մյուս կողմի փաստարկները:

Կույս: Այսօր, հնարավոր է, չկարողանաք կողմնորոշվել ժամանակի մեջ:Դա կարող է հանգեցնել որոշ տարաձայնությունների, որոնք, սակայն, արագ կպարզվեն և արդյունքում ամեն ինչ լավ կավարտվի: Ուշադիր եղեք ջարդվող և փխրուն առարկաների հետ շփվելիս: Հավանականությունը մեծ է, որ այսօր ինչ-որ բան կգցեք ձեր ձեռքից կամ անզգուշորեն կկոտրեք:

Հետևեք մտերիմների խուրհուրդներին: Այսօր ավելի լավ է պաշտպանեք ուրիշների գաղափարները, քան պնդեք ձերը: Այդկերպ դուք կտնտեսեք թե ձեր ժամանակը և թե նյարդերը: Դա կօգնի խուսափել նաև ընտանիքի անդամների հետ վեճերից:

Կշեռք: Ձեր գործողություններն այսօր կարող են ուրախություն պատճառել ձեզ, բայց դուք այնքան ջանք ու ժամանակ եք վատնում հասարակ բաների վրա, որ կարող եք նույնիսկ հիասթափվել: Չարժե հուզվել: Գործերի մեծ մասը գլուխ կգա նաև առանց ձեր միջամտության: Այսօր, պարզապես, ավելի լավ է հանգստանալ:

Կենսական ներուժն այսօր այնքան էլ բարձր չէ, դուք նույնիսկ հոգնածություն կզգաք: Բացառված չեն նաև հանդիպումներն ու շփումները ոչ հաճելի մարդկանց հետ, ովքեր պատրաստ են ձեզ հանել հավասարակշռությունից: Ցանկալի է հեռու մնալ այդպիսի անհատներից:

Կարիճ: Դուք այսօր շատ զգայուն եք: Այդ իսկ պատճառով, հազիվ թե լիարժեք հաճույք ստանաք շփումներից, մշակութային և ժամանցային միջոցառումների հաճախելուց: Լավատեսության բացակայությունը ձեզ թույլ չի տա լավ զգալ նույնիսկ ամենամոտ ընկերների և ծանոթների շրջապատում:

Ձեր ամենամեծ ցանկությունն է, որ ձեզ հանգիստ թողնեն սեփական մտքերի հետ: Լռությունը և սիրած զբաղմունքը լավագույն դեղամիջոցն են անկումային տրամադրությունները ցրելու համար: Ընկերներն այսօր ճիշտ կհասկանան ձեզ և չեն դատապարտի մեկուսանալու ձեր ցանկությունը:

 

Աղեղնավոր: Չարժե այսօր փորձել կրկնել նախորդ հաջողությունները: Ամենայն հավանականությամբ ձեզ չի հաջողվի արդյունքի հասնել: Նույնիսկ եթե ձեզ քաջ հայտնի է այն ամենը, ինչ որոշել եք անել, միևնույն է, կարող են ստեղծվել իրավիճակներ, որ դեպքերը զարգանան ոչ ձեր ուզածի նման: Օրն ավելի հարմար է ոչ մեծ զբոսանքների և կարճ տարածության ճանապարհորդությունների համար:

Դժվար թե մտերիմ մարդկանց հետ հյուր գնալն այսօր ուրախացնի ձեզ: Դուք այսօր ավելի հակված եք մնալ ձեզ առավել հոգեհարազատ միջավայրում, տանը, ժամանակ հատկացնել հանգստին կամ սիրած գործին:

Այծեղջյուր: Եթե օրն անշտապ սկսեք ձեզ համար հաճելի գործերով, ապա շուտով կզգաք, որ պատրաստ եք առավել բարդ խնդիրներ հաղթահարել: Այսօր կարևոր է, որ բնակարանը լինի հավաքված, նաև ձեզ հաճելի կլինի կարգի բերել այն: Այսօր փորձեք վերահաշվարկել նախորդ շրջանի ծախսերը, որպեսզի կարողանաք ամբողջացնել ձեր ֆինանսական դրության պատկերը:

Չեն բացառվում ընտանեկան վեճերն ու տարաձայնությունները: Ձեզ համար դժվար կլինի զոհել սեփական հետաքրքրություններն ու զիջումների գնալ: Բայց պետք է հիշել, որ ընտանիքում հանգստության պահպանման լավագույն տարբերակը փոխզիջման գնալն է:

Ջրհոս: Նշանի ներկայացուցիչների բացասական զգացումները, հնարավոր է, այսօր գերակշռող լինեն: Նրանք ստիպված կլինեն անել հնարավոր ամեն բան՝ ծավալվող իրադարձությունների հանդեպ լավատեսորեն տրամադրվելու համար: Այդկերպ միայն նրանք կխուսափեն ներհակությունից և հնարավոր անհաջողությունների սպասումից հուսահատության գիրկն ընկնելու հեռանկարից:

Անձնական կյանքում հեշտ չի լինի խուսափել կոնֆլիկտներից: Այսօր ձեզ սադրանքների են դրդում բոլորը, ովքեր չեն ալարում: Աշխատեք հոգատարություն և ընկերասիրություն ցուցաբերել, որպեսզի պահպանեք մտերիմ մարդկանց հետ լավ հարաբերությունները:

Ձկներ: Ցանկալի է օրը նվիրել հանգստին՝ հետաձգելով անգամ սովորական առտնին գործերը: Կենսական ներուժը ցածր է, և այդ պատճառով, քիչ անց հոգնածություն կզգաք: Նախապես ծրագրված գործերն ամեն գնով ավարտին հասցնելու կամային դրսևորումները, հնարավոր է, հանգեցնեն նյարդային լարվածության:

Նշանի որոշ ներկայացուցիչներ մտերիմ մարդկանց կամ սիրելիի աջակցության պակաս կզգան: Սակայն այդ թյուրըմբռնում է, որը շուտով կհարթվի, և ներդաշնակությունը փոխհարաբերություններում կրկին կվերականգնվի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
2026 թ-ի մատնահարդարումը. Բնականություն, մինիմալիզմ և եղունգների առողջությունՇողակաթի փոխարեն Հ1-ի լրատվական ալիքը կհեռարձակվի 2-րդ համարի ներքո Ռոբոտը թենիս է խաղում առանց վրիպելուՇվեյցարիայում հունվարի 9-ը ազգային սգո օր կհայտարարվի՝ ի հիշատակ հանգստավայրում զոհվածների Երևանում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենի բնակարանը Վենեսուելան ունի աշխարհում ամենամեծ հում նավթի պաշարները. Թրամփ Հայաստանից ներգաղթյալների ավելի քան 60%-ը պետական ​​օգնություն է ստանում. Թրամփ Թող այս Սուրբ Ծնունդը լինի ոչ միայն մոմի լույս, այլ որոշում՝ կանգ առնել, ընդունել ճշմարտությունը և վերադառնալ. Միքայել Մինասյան Արշակ Սրբազանի կալանքի որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը, որն այսօր պետք է լիներ, հետաձգվել է. Aysor.am Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվել է համայնքին Ռուբինյանի գրառման տակ Վեհափառի հասցեին ակնհայտ բռնության կոչեր են հրապարակվումՇուտով կգա պահը, երբ Հայաստանը ստիպված կլինի կատարել իր ընտրությունը. Կրիլով Ձեր ազատությունը մեր ընդհանուր պարտքն է. Հենրիխ Դանիելյանը շնորհավորական նամակներ է գրել քաղբանտարկյալներինԵկեք վերջապես սրբագրենք սխալները. Հայր Զաքարիա Ամանորյա ուղերձում Վեհափառ Հայրապետը Նիկոլի կողմն անցած հոգևորականներին Տիրադավ չանվանեց՝ այլ եղբայրադավությունից խոսեց. Հրանտ Մելիք-Շահնազարյան«Երկրի վրա խաղաղություն» նշանակում է վստահության վրա կառուցված համակեցություն. Հայր ՌուբենՕրենքը ծառայեցնենք մարդուն, ազատությունը՝ ճշմարտությանը. ԴՕԿ կուսակցության շտաբի պետի Սուրբ Ծննդյան շնորհավորանքըՎրաստանում վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը դեպի ՀՀՎեհափառը եկեղեցական թափորի ուղեկցությամբ շարժվում է Մայր Տաճար․ Սուրբծննդյան ճրագալույցի պատարագ էՔրիստոս ծնավ և հայտնեցավ։ Մեզ և Ձեզ մեծ ավետիս

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված