2026 թ-ի մատնահարդարումը. Բնականություն, մինիմալիզմ և եղունգների առողջություն Շողակաթի փոխարեն Հ1-ի լրատվական ալիքը կհեռարձակվի 2-րդ համարի ներքո Ռոբոտը թենիս է խաղում առանց վրիպելու Շվեյցարիայում հունվարի 9-ը ազգային սգո օր կհայտարարվի՝ ի հիշատակ հանգստավայրում զոհվածների Երևանում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենի բնակարանը Վենեսուելան ունի աշխարհում ամենամեծ հում նավթի պաշարները. Թրամփ Հայաստանից ներգաղթյալների ավելի քան 60%-ը պետական ​​օգնություն է ստանում. Թրամփ Թող այս Սուրբ Ծնունդը լինի ոչ միայն մոմի լույս, այլ որոշում՝ կանգ առնել, ընդունել ճշմարտությունը և վերադառնալ. Միքայել Մինասյան Արշակ Սրբազանի կալանքի որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը, որն այսօր պետք է լիներ, հետաձգվել է. Aysor.am Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվել է համայնքին

Թալինի ՔՊ-ական համայնքապետը 7000 դրամ պարտքի պատճառով դատարանում է հայտնվել․ Սափեյանի «փառահեղ» կենսագրությունը

Ներքաղաքական
Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը հետհեղափոխական շրջանում դատարանում է հայտնվել 7000 դրամի պարտքի պատճառով: «Իշխանություն» լրատվականը տեղեկացավ, որ «Վիվասել» ընկերությունը ստիպված է եղել նրան դատի տալ, քանի որ ապագա համայնքապետը չի կատարել իր ֆինանսական պարտավորությունը։
 
Այս փաստը մանրուք չէ, այն շատ հստակ ցույց է տալիս, թե ինչ մտածողությամբ մարդ է այսօր զբաղեցնում համայնքապետի պաշտոնը։ 7000 դրամ չունեցող Տավրոս Սափեյանի ֆինանսական վիճակը լավ «դզվում» է պետական պաշտոն զբաղեցնելուց հետո։
 
2023թ Թալինի համայնքապետարանը շուրջ 15,7 մլն դրամի հեղուկ և սեղմված գազի մատակարարման պայմանագրեր է կնքում Սափեյանի հոր և հորեղբոր ընկերության հետ։ Երկու մրցույթ, երկու պայմանագիր, երկու դեպքում էլ՝ մեկ մասնակից։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պաշտոնապես արձանագրել է շահերի բախումը, բայց դա որևէ իրական հետևանք չի ունեցել։
 
2025թ․-ին գործել է նույն սխեման պարզապես այլ մարդկանց անուններով։ Գազի մատակարարումը փոխանցվել է «Արսուր» ՍՊԸ-ին՝ 11,6 մլն դրամով, առանց մրցույթի։ Ընկերությունը գրանցված է համայնքապետարանի աշխատակցի եղբոր անունով, իսկ գործարքի թույլտվությունը տրվել է հենց Տավրոս Սափեյանի ստորագրությամբ։ Անունները փոխվել են, մեխանիզմը՝ ոչ։ Համայնքային փողը պտտվել է նույն քաղաքական ու անձնական շրջանակում։
Տավրոս Սափեյանի անունը կրկին հայտնվել է դատարանում՝ այս անգամ վիրավորանքի գործով։ Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժորա Գրիգորյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Թալինի համայնքապետի՝ պահանջելով պարտավորեցնել նրան ներողություն խնդրել և վճարել 1 մլն 500 հազար դրամ՝ վիրավորանքի համար։ Դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ, ինչը նշանակում է, որ համայնքապետի խոսքը ենթակա է դատական քննության։
 
«Փողոցից» համայնքապետ դարձած Սափեյանը վերջին շրջանում հաճախ է հայտնվում սկանդալային պատմությունների կիզակետում․ խոչընդոտել է եկեղեցական արարողությունները, ստիպել է հավատացյալներին՝ լքել եկեղեցին, Մայր Աթոռի բակում դրսևորել է ագրեսիվ պահվածք ու հնչեցրել սադրիչ կոչեր։
Այս ֆոնին ծիծաղելի է հնչում ՔՊ-ի կողմից «էթիկայի կանոնագրքի» ստեղծումը, որը պետք է կարգավորի իշխանական պաշտոնյաների վարքն ու խոսքը։ Տավրոս Սափեյանի նման վարք դրսևորող պաշտոնյան ընդհանրապես տեղավորվո՞ւմ է որևէ էթիկական սահմանների մեջ։ Երբ համայնքապետը փողոցային բառապաշարով է խոսում քաղաքացիների, հոգևորականների ու հավատացյալների հետ, ապա ցանկացած կանոնագիրք դառնում է ուղղակի թղթի կտոր։
 
Լիա Սարգսյան
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
2026 թ-ի մատնահարդարումը. Բնականություն, մինիմալիզմ և եղունգների առողջությունՇողակաթի փոխարեն Հ1-ի լրատվական ալիքը կհեռարձակվի 2-րդ համարի ներքո Ռոբոտը թենիս է խաղում առանց վրիպելուՇվեյցարիայում հունվարի 9-ը ազգային սգո օր կհայտարարվի՝ ի հիշատակ հանգստավայրում զոհվածների Երևանում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենի բնակարանը Վենեսուելան ունի աշխարհում ամենամեծ հում նավթի պաշարները. Թրամփ Հայաստանից ներգաղթյալների ավելի քան 60%-ը պետական ​​օգնություն է ստանում. Թրամփ Թող այս Սուրբ Ծնունդը լինի ոչ միայն մոմի լույս, այլ որոշում՝ կանգ առնել, ընդունել ճշմարտությունը և վերադառնալ. Միքայել Մինասյան Արշակ Սրբազանի կալանքի որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը, որն այսօր պետք է լիներ, հետաձգվել է. Aysor.am Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվել է համայնքին Ռուբինյանի գրառման տակ Վեհափառի հասցեին ակնհայտ բռնության կոչեր են հրապարակվումՇուտով կգա պահը, երբ Հայաստանը ստիպված կլինի կատարել իր ընտրությունը. Կրիլով Ձեր ազատությունը մեր ընդհանուր պարտքն է. Հենրիխ Դանիելյանը շնորհավորական նամակներ է գրել քաղբանտարկյալներինԵկեք վերջապես սրբագրենք սխալները. Հայր Զաքարիա Ամանորյա ուղերձում Վեհափառ Հայրապետը Նիկոլի կողմն անցած հոգևորականներին Տիրադավ չանվանեց՝ այլ եղբայրադավությունից խոսեց. Հրանտ Մելիք-Շահնազարյան«Երկրի վրա խաղաղություն» նշանակում է վստահության վրա կառուցված համակեցություն. Հայր ՌուբենՕրենքը ծառայեցնենք մարդուն, ազատությունը՝ ճշմարտությանը. ԴՕԿ կուսակցության շտաբի պետի Սուրբ Ծննդյան շնորհավորանքըՎրաստանում վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը դեպի ՀՀՎեհափառը եկեղեցական թափորի ուղեկցությամբ շարժվում է Մայր Տաճար․ Սուրբծննդյան ճրագալույցի պատարագ էՔրիստոս ծնավ և հայտնեցավ։ Մեզ և Ձեզ մեծ ավետիս

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված