Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Դահուկորդ Միքայել Միքայելյանին տուգանել են մրցաշարի ժամանակ «Ադրբեջան» գրությունը ծածկելու համար

Սպորտ

Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիան (FIS) կարգապահական պատժամիջոցներ է կիրառել հայ մարզիկ Միքայել Միքայելյանի նկատմամբ Tour de Ski միջոցառման ժամանակ: Տուգանքի պատճառն այն է եղել, որ դահուկորդը մրցակցային հագուստի վրա կպչուն ժապավենով ծածկել է «Ադրբեջան» գրությունը. երկրի անվանումը մրցաշարի պաշտոնական հովանավորչական ապրանքանիշն է, գրում է Sportaran-ը: FIS-ում դրամական տույժի չափը չեն բացահայտել։

Ինքը՝ Միքայելյանը, նույնպես հրաժարվել է մեկնաբանել իր արարքի դրդապատճառները։ Միջադեպը տեղի է ունեցել իտալական Տոբլախ քաղաքում անցկացվող մրցումներից մեկի ժամանակ։

Նշվում է, որ Ադրբեջանի հովանավորչական խորհրդանիշները լայնորեն ներկայացված էին Tour de Ski-ում. լոգոները տեղադրվում էին ոչ միայն մարզիկների սարքավորումների վրա, այլև մայրուղու երկայնքով բազմաթիվ գովազդային կառույցների վրա: FIS-ի որոշումը՝ երկրի անունը ներառել պարտադիր ձևավորման մեջ, հարցեր է առաջացրել նաև մրցաշարի մյուս մասնակիցների մոտ, նշում է լրատվամիջոցը: Նորվեգացի դահուկորդ, աշխարհի չեմպիոն և Ski Classics շարքի հաղթող Աստրիդ Էյրե Սլինդը խոստովանել է, որ զարմացած է նման քայլից:

Նա Շվեդական Expressen պարբերականին տված մեկնաբանության մեջ նշել է, որ նման պրակտիկան անսովոր է և ստիպում է մտածել նման համաձայնագրերի էթիկական ասպեկտների մասին: Ինչ վերաբերում է մարզական արդյունքին, ապա Միքայելյանն ավարտել է 72-րդ հորիզոնականում՝ գերազանցելով տվյալ մրցավազքում 20 կմ մեկնարկող 92 մարզիկներից 20-ին:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ