Բարի գալուստ 2026, աշխարհի նոր վերաբաժանումը ընթացքի մեջ է. Հայկ Նահապետյան
ՄիջազգայինՌազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ գրում է.
«ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Վենեսուելայի նախագահին առևանգելը և գերևավարելը հետապնդում է հետևյալ նպատակները․
1․ ԱՄՆ-ը ցանկանում է Ամերիկա մայրցամաքի բոլոր պետություններին վերցնել անմիջական վերահսկողության և կառավարման ներքո։ Առաջին հերթին՝ Վենեսուելա, Կանադա, Մեքսիկա, Բրազիլիա։
2․ Տիրանալ աշխարհի Վենեսուելայի նավթի ամենամեծ պաշարին՝ 19,6 %-ին, մոտ 303-304 միլիարդ բարել։
3․ ԱՄՆ-ի ռազմավարական նպատակը իր նկատմամբ Չինաստանի տնտեսության առավելությունը չեզոքացնելն է՝ դեպի Չինաստան գնացող Վենեսուելայի և Իրանի նավթային հոսքերը կանգնեցնելով կամ պակասեցնելով։
4․ Իրանում պատրաստվում է դասական ձևով պետական հեղաշրջում ՝ գունավոր հեղափոխության և անջատողականության գործիքակազմով։
Փաստացի, այդ գործողություններին մասնակցելու են Ադրբեջանը և Թուրքիան, չբացառելով նաև Հայաստանի ներգրավվածությունը։ Միլիոնավոր փախստականներ, ռազմական գործողություններ, ահաբեկչություններ, տարածքների օկուպացիա։ Մի խոսքով՝ ավեր և կորուստներ։
Բարի գալուստ 2026։
Աշխարհի նոր վերաբաժանումը ընթացքի մեջ է։
1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերս ևս անպատրաստ էինք մեծ ցնցումներին դիմակայելու և դրվեցինք զոհասեղանին։ Նույն սցենարը այսօր բախում է մեր դուռը»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
