Ջերմաստիճանը կբարձրանա 16-20 աստիճանով. ի՞նչ եղանակ է սպասվում հունվարի 5-9-ը Տիգրան Աբրահամյանը հիվանդանոցում այցելել է Միքայել Սրբազանին Փաշինյանն ու 10 եպիսկոպոս հայտարարություն են ստորագրել Թալինի ՔՊ-ական համայնքապետը 7000 դրամ պարտքի պատճառով դատարանում է հայտնվել․ Սափեյանի «փառահեղ» կենսագրությունը Ամոթս. գուսան Արտակ Արամյանի նոր երգը սրտեր է ալեկոծել «Իրավունքը» սգում է իր սիրելի գործընկերուհու՝ Վարդինե Սարգսյանի անժամանակ մահը Լկտիությունն ու ամբարտավանությունը դարձել է միջազգային իրավունքի նորմ. Բալասանյան Ինչ են հուշում Վենեսուելայի դեպքերը. Հենրիխ Դանիելյանը փակագծեր է բացում Լիլիթ Կարապետյանը նորություն ունի Դահուկորդ Միքայել Միքայելյանին տուգանել են մրցաշարի ժամանակ «Ադրբեջան» գրությունը ծածկելու համար

Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի նաև ստեղծագործ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում ներկա է գտնվել հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգին, որին հաջորդել է մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ երկրորդ տարին անցկացվող մրցույթին այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել ՀՀ տարբեր մարզերից մի քանի տասնյակ մասնակիցներ, ովքեր հանդես են եկել թե՛ որպես անհատ կատարողներ, թե՛ ներկայացրել են իրենց ուսումնական հաստատությունները։ Ջերմուկում անցկացվող գալա-համերգին իրենց կատարումներով հանդես են եկել ընտրված 12 լավագույն մասնակիցները:

 

Կատարումներին հաջորդել է 12 մասնակիցներին՝ Նարե Մանգասարյանին, Նարինե Հարությունյանին, Արեգ Վարտանյանին, Անիկ Մարգարյանին, Գոհար Խաչատրյանին Նարեկ Ստեփանյանին, Էլիզա Կրկորյանին, Կարինե Թադևոսյանին, Հայկ Հայրումյանին, Արաքսյա Բարսեղյանին, Մարիամ Հակոբյանին և Տիգրան Խաչատրյանին մրցանակների հանձնման արարողությունը: Լավագույն մասնակիցներից բացի, դրամական պարգևներ են ստացել նաև մասնակիցների ուսուցիչներն ու ուսումնական հաստատությունները:

 

Մրցանակները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը:

 

Մրցանակաբաշխության արարողությունից հետո վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհակալություն հայտնել և շնորհավորել բոլորին գեղեցիկ երեկոյի առիթով: Վարչապետն իր խոսքում նշել է, որ դպրոցականների, ուսանողների շրջանում այս մրցանակաբաշխության անցկացումը միտված է Հայաստանի Հանրապետության մասին պատկերացումների գծագրմանը: «Մենք քաղաքական մակարդակում շատ ենք խոսում, թե ինչպիսին ենք ուզում տեսնել Հայաստանը՝ խաղաղ, անվտանգ, զարգացած, ժողովրդավարական, բայց այդ ամենի թիկունքում կա մի շատ կարևոր գործոն՝ մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի նաև ստեղծագործ, որովհետև իմ նշած բոլոր գործոնները, այնուամենայնիվ, իրենց հետևում պահանջում են, ակնկալում են ստեղծագործական աշխատանք»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

Այս համատեքստում Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պետք է ներդրումներ արվեն հանրակրթության մակարդակում և արտադպրոցական կրթության մակարդակում և «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին զուգահեռ, ծրագիր կիրականացվի նաև արվեստի դպրոցներում, մասնավորապես՝ երաժշտական դպրոցների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, գույքով ապահովման ուղղությամբ, որպեսզի ավելի շատ աշակերտներ հնարավորություն ունենան ստեղծագործել:

 

Վարչապետը հավելել է. «Ուզում եմ հատուկ ընդգծել, որ շատ կարևոր հնարավորություն ենք բացել և բացում մասնավոր ոլորտի համար: Այստեղ արդեն կային արվեստի կենտրոններ, որոնք մրցանակներ շահեցին: Մենք քաջալերում ենք դա և ուզում եմ նաև ընդգծել, որ համընդհանուր հայտարարագրման համակարգով, այդ թվում՝ սոցիալական կրեդիտների հսկայական միջոցներ դեպի այդ գործունեության տեսակը ուղղորդելու հնարավորություն ենք ստեղծել: Եվ ես համոզված եմ՝ այդ հնարավորությունները, այն, ինչ մենք անում ենք և այն ինչ մենք ասում ենք, անպայման իր հետ կբերի նոր մարդիկ, նոր ձայներ, նոր երգեր, նոր ստեղծագործություններ: Կարևոր է, որ այս փառատոնը և այս մրցույթը կոնկրետ վերաբերում է հեղինակային երգին, այսինքն՝ նրանց, ովքեր ստեղծում են այդ երգերը և կատարում են այդ երգերը: Կարծում եմ՝ երկու տարվա արդյունքներով շատ կարևոր քայլեր ենք արել: Այդ քայլերը պետք է շարունակենք և անպայման ամեն տարի այս ձևաչափով մրցույթ կանցկացնենք, կհանդիպենք, կխոսենք, կքաջալերենք և կխրախուսենք ստեղծագործելը Հայաստանի Հանրապետությունում»։

 

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է բոլոր մասնակիցներին և մրցանակակիրներին, ինչպես նաև շնորհավորել բոլորին Ամանորի և Սուրբ Ծնունդի առիթով, համոզմունք հայտնել, որ Ամանորի բարձր տրամադրությունը համատեղ ջանքերով կհաջողվի պահպանել և զարգացնել:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ջերմաստիճանը կբարձրանա 16-20 աստիճանով. ի՞նչ եղանակ է սպասվում հունվարի 5-9-ըՏիգրան Աբրահամյանը հիվանդանոցում այցելել է Միքայել Սրբազանին Նիկոլ Փաշինայնը, առավոտ վաղ տեսաուղերձ է հրապարակելՓաշինյանն ու 10 եպիսկոպոս հայտարարություն են ստորագրելԹալինի ՔՊ-ական համայնքապետը 7000 դրամ պարտքի պատճառով դատարանում է հայտնվել․ Սափեյանի «փառահեղ» կենսագրությունըԱմոթս. գուսան Արտակ Արամյանի նոր երգը սրտեր է ալեկոծել«Իրավունքը» սգում է իր սիրելի գործընկերուհու՝ Վարդինե Սարգսյանի անժամանակ մահըԼկտիությունն ու ամբարտավանությունը դարձել է միջազգային իրավունքի նորմ. ԲալասանյանԻնչ են հուշում Վենեսուելայի դեպքերը. Հենրիխ Դանիելյանը փակագծեր է բացումԼիլիթ Կարապետյանը նորություն ունիԴահուկորդ Միքայել Միքայելյանին տուգանել են մրցաշարի ժամանակ «Ադրբեջան» գրությունը ծածկելու համար Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ Լարսը փակ է բեռնատարների համար Բարի գալուստ 2026, աշխարհի նոր վերաբաժանումը ընթացքի մեջ է. Հայկ ՆահապետյանԱստղագուշակ 2026․ ներքին ուժի և նոր հորիզոնների տարի Բավ է, շարժվենք նոր կյանք. Նազենի ՀովհաննիսյանStarlink-ը 100-ից ավելի տերմինալ կնվիրի ՀՀ հեռավոր դպրոցներին. Մխիթար Հայրապետյան Զելենսկին իր աշխատակազմի ղեկավար է նշանակել Գլխավոր հետախուզական վարչության ղեկավարին Քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի» հորը սպանողները հայտնի են. ի՞նչ են պլանավորում իրավապահներըԻնչպես է մարդն իրեն պահում մահից առաջ. ազդանշաններ նրա մասին, որ հրաժեշտ տալու ժամանակն է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված