Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Շնորհակալ եմ, Լեո, ինձ քո տանը ընդունելու համար.Լուկաս Սելարայանը` Մեսսիին

Սպորտ

Լուկաս Սելարայանը սոցիալական ցանցերում հայտնել է, որ կյանքի է կոչել իր երազանքներից մեկը՝ ծանոթանալ Լիոնել Մեսսիի հետ։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն օգտագործել է «Բելգրանոյի» կազմում նախամրցաշրջանային հավաքի իր հանգստյան օրը, որպեսզի հանդիպի Լեոյին, ով այս օրերին իր արձակուրդն է վայելում Ռոսարիոյում։

 

Սելարայանը  գրել է.«Իրականացրի բոլոր ժամանակների լավագույնին ծանոթանալու երազանքս։  Շնորհակալ եմ, Լեո, ժամանակ տրամադրելու և ինձ քո տանը ընդունելու համար։ Քեզ հետ զրուցելը, իմ և իմ սիրելի «Բելգրանոյի» մարզաշապիկը քեզ նվիրելն այն է, ինչ ես երբեք չեմ մոռանա։

Բայց ամենից առավել՝ ցանկանում եմ ասել ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, որ օրինակ և ոգեշնչում ես բոլորիս համար, ովքեր սիրում են այս մարզաձևը։ Շնորհակալ եմ, որ սովորեցրել ես պայքարել երազանքների համար, երբեք չհանձնվել՝ անկախ ճանապարհին հանդիպող խոչընդոտներից։ Քո խոնարհությունն ու պարզությունը կյանքի դաս են ինձ համար»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ