Զելենսկին իր աշխատակազմի ղեկավար է նշանակել Գլխավոր հետախուզական վարչության ղեկավարին
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլո Բուդալովին նշանակել է իր գրասենյակի ղեկավար, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»: Զելենսկու պնդմամբ՝ նոր ղեկավարը կկենտրոնանա անվտանգության հարցերի, ինչպես նաև բանակցություններում «դիվանագիտական ուղու» վրա։ Նրա խոսքով՝ Բուդանովն այդ ուղղություններով հատուկ փորձ ունի և արդյունքների հասնելու ուժ։ Կիևի ռեժիմի ղեկավարը նրան հանձնարարել է թարմացնել և հաստատման ներկայացնել պաշտպանության և զարգացման ռազմավարական հիմքերը՝ համագործակցելով ԱԱՊԽ քարտուղարի հետ:
Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարական էր տվել նոյեմբերի 28-ին։ Նույն օրը առավոտյան պաշտոնյայի տանը և աշխատավայրում խուզարկություններ են կատարվել էներգետիկայի ոլորտում կոռուպցիայի գործով, որի գլխավոր դերակատարը գործարար Թիմուր Մինդիչն էր: Ինչպես պնդում է ինքը՝ Զելենսկին, նա չգիտեր, թե ինչ է կատարվում իր թիկունքում։
