Ռուսաստանը մտադիր է դաշնակիցների հետ ամրապնդել համակարգումը միջազգային անվտանգության ոլորտում. Լավրով
ՄիջազգայինՌուսաստանը 2026 թվականի հունվարի 1-ից ստանձնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահությունը, որը կանցնի «հավաքական անվտանգությունը բազմաբևեռ աշխարհում. միասնական նպատակ, ընդհանուր պատասխանատվություն» կարգախոսի ներքո: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը։ Իր ուղերձում Լավրովը նշել է, որ Ռուսաստանը մտադիր է դաշնակիցների հետ ամրապնդել համակարգումը միջազգային անվտանգության ոլորտում՝ հենվելով միջազգային իրավունքի սկզբունքների և ՄԱԿ-ի առաջատար դերի վրա:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն ուղղված չէ որևէ պետության դեմ և ուղղված է բացառապես տարածաշրջանային կայունության և մասնակից երկրների անվտանգության պահպանմանը: ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ առկա աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Ռուսաստանի նախագահության գերակայությունը կդառնա ՀԱՊԿ պետությունների համախմբումը, Կազմակերպության ուժային ներուժի զարգացումը, ժամանակակից սպառազինությամբ հավաքական ուժերի ուժեղացումը, ինչպես նաև ահաբեկչության, ծայրահեղականության, կիբեր և կենսաբանական սպառնալիքների դեմ պայքարի ոլորտում համագործակցության ընդլայնումը:
