Մեքսիկայում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄիջազգայինՄեքսիկայում տեղի է ունեցել 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Գերերո նահանգում՝ խաղաղօվկիանոսյան ափամերձ տարածքի մոտ։
Նշվում է, որ ցնցումները ստիպել են նախագահ Կլաուդիա Շեյնբաումին ընդհատել մամուլի ասուլիսը։
Տուժածների և ավերածությունների մասին այս պահին դեռ տեղեկություններ չկան:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝