Զելենսկին հայտնել է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության նոր ղեկավարի անունը
ՄիջազգայինՈւկրաինայի արտաքին հետախուզության ծառայության նոր ղեկավար Օլեգ Իվաշչենկոն զեկուցել է պետության շուրջ տիրող ընդհանուր իրավիճակի և արդի սպառնալիքների մասին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Շարունակում ենք կենտրոնանալ ռուսաստանյան տնտեսական ներուժի նվազեցման վրա։ Սա հատկապես վերաբերում է ռուսաստանյան նավթի արտահանմանը։ Նմանապես գործում ենք նաև ռուսաստանյան ռազմական արտադրության ուղղությամբ»,- հավելել է Զելենսկին։
Նշենք, որ Իվաշչենկոն պաշտոնում փոխարինում է Կիրիլ Բուդանովին, որը նշանակվել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
