Մինչև ձեր իշխանության գալը ոչ միայն Հայաստանը, այլ նաև Արցախն էր մերը. Սաղաթելյանը՝ Փաշինյանին
ՆերքաղաքականՆիկոլ Փաշինյանն իր ամանորյա ուղերձում սահմանեց նոր ռեկորդ, այս մասին ֆեյսբուքյան եթերում ասաց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Նա նոր ռեկորդ սահմանեց՝ հայտարարելով, որ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը մերը չի եղել, այլև՝ Հայաստանը։ Նա ասաց, որ Հայաստանն այլևս մերն է բացառապես իր քայլերի և գործողությունների արդյունքում։ Ուրեմն լսեք, մինչև ձեր՝ իշխանության ղեկին հայտնվելը ոչ միայն Հայաստանն էր մերը, այլ նաև՝ Արցախը։ Ձեր գործունեության արդյունքում է, որ հանձնվեց Արցախը, իսկ Հայաստանի պետականությունը այսօր գտնվում է վտանգի տակ»,- ասաց Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝