Իրանից խոստացել են կոշտ պատասխան տալ ցանկացած հնարավոր ագրեսիայի
ՄիջազգայինԹեհրանն իր դեմ ագրեսիայի դեպքում պատասխան միջոցներ կձեռնարկի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացման ֆոնին հավաստիացրել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի քաղաքական խորհրդական Ալի Շամխանին, փոխանցում է Interfax-ը: «Իրանի հրթիռային ներուժն ու պաշտպանությունը վերահսկելի չեն և թույլտվություն չեն պահանջում։
Ցանկացած ագրեսիա բախվելու է անհապաղ կոշտ պատասխանի, որը գերազանցում է այն պլանավորողների բոլոր սպասումները»,- ասվում է Շամխանիի տարածած հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Իրանի պաշտպանական դոկտրինին համապատասխան՝ «պատասխան միջոցները մշակվում են նախքան սպառնալիքների նյութականացումը»: Պարբերականը նշում է, որ Շամխանին նաև Խամենեիի ներկայացուցիչն է Իրանի պաշտպանության խորհրդում: Թրամփն Իրանին լուրջ հետևանքներ էր խոստացել Թեհրանի կողմից միջուկային ծրագրի վերսկսման փորձերի դեպքում:
