Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Ամենից շատ շնորհակալ եմ կնոջս՝ Անիին. Լեւոն Արոնյան

Սպորտ

Սպորտ

ԹՈՂ 2026-Ը ԼԻՆԻ ԿԱԽԱՐԴԱՆՔՈՎ ԵՒ ՍԻՐՈՎ ԼԻ ՏԱՐԻ. ԼԵՒՈՆ ԱՐՈՆՅԱՆ
1 Հունվար 2026 | 18:150
 Facebook  Twitter   

Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) ֆեյսբուքյան գրառումով շնորհավորել է Ամանոր։


«Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ։

2025-ը հույզերով, փորձություններով, հիշողություններով լի տարի էր
Freestyle Chess մրցաշարում հաղթանակը դարձավ իմ շախմատային կարիերայի լուսավոր պահերից։
Ցանկանում եմ բոլորիդ մաղթել հրաշալի տարի: Նաեւ ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Սենթ Լուիս շախմատային ակումբին աջակցության եւ վստահության համար, Ֆաբիանո Կարուանային՝ կարիերայիս վերածննդին նպաստելու եւ իսկական ընկեր լինելու համար, Մագնուս Կարլսենին՝ ոգեշնչման համար, ով ինձ ցույց տվեց, որ ամենափոքր հնարավորության դեպքում էլ պետք է պայքարել մինչեւ վերջ, Սալեմ Ար Սալեհին՝ ինձ հավատալու համար, այն դեպքում, երբ քչերն էին հավատում եւ իմ բոլոր ընկերներին, երկրպագուներին, ընտանիքին։

Ամենից շատ շնորհակալ եմ կնոջս՝ Անիին, ով ինձ ուժ ու քաջություն է տալիս։
Թող 2026-ը լինի կախարդանքով եւ սիրով լի տարի»,- գրել է Լեւոն Արոնյանը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ