Սքոթ Ռիտտեր. Ուկրաինայի ներկայիս կառավարությունը պետք է դիտարկվի որպես ահաբեկչական կազմակերպություն Օդեսան կիսաշրջափակման մեջ է. Wall Street Journal Իրանում բողոքի ցույցերը վերածվել են լայնածավալ փողոցային բախումների (Տեսանյութ) Ռուսական բանակը կտրուկ ակտիվացել է Օրեխովոյի ճակատում (Քարտեզ) Տարվա առաջին մագնիսական փոթորիկը սպասվում է հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Չինական աստղագուշակության կանխատեսումը 2026 թվականի համար Ռուսները շարունակում են հարձակվել Գուլյայպոլեից դեպի արեւմուտք (Քարտեզ) Կիևի ռեժիմի «տերերը» պետք է խստորեն դատապարտեն Խերսոնի մարզում իրականացված ահաբեկչական հարձակումը. Նիկոլայ Ազարով Մեդվեդև. Բանդերական տականքները պետք է մորթվեն ինչպես հիվանդ խոզեր Լավրովը, Շոյգուն եւ Կոզակը` 2025թ.-ին ռուսական իշխող էլիտայի ձախողվածները

Տարին սկսում եմ անազատության վայրերում մեր քաղբանտարկյալներին այցով. տիրադավները և նրանց տերերը մոռացվելու են, ջնջվելու են մեր պատմությունից. Գեղամ Մանուկյան

Ներքաղաքական

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․

«Ավանդաբար Ամանորին այցելում են հարազատներին։ Այդպես էլ վարվեցի՝ չխախտելով այս մի քանի տարին ձեւավորած ավանդույթս։ Տարին սկսում եմ անազատության վայրերում մեր քաղբանտարկյալներին այցով։

Երեկ շատերին տեսել էի, այսօր վաղ առավոտյան արդեն «Իզմիրլյան» ԲԿ, Միքայել Սրբազանին, այնուհետ ԱԱԾ՝ Բագրատ Սրբազանին տեսակցելու ժամանակն էր։ Ցավոք, տեսակցությունների վրա եղած արգելքի պատճառով (սա դարձել է պատժի յուրօրինակ տեսակ) Արշակ եւ Մկրտիչ Սրբազաններին չենք կարողանում հանդիպել։ Նրանց փոխանցեցի իմ հարազատ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անվանական բացիկները։

Սրբազաններն իրենց օրհնությունն էին հղում բոլորիդ (բացառությամբ…դե, գիտեք)։ Իրենք էլ մեր պես գիշերը դիտել էին Վահափառի ուղերձը միայն։

Միքայել Սրբազանի հետ զրույցում, երբ խոսք բացվեց գիշերը եկեղեցիներում էական մարդաշատության մասին, նրա աչքերը փայլեցին։ ՈՒ հիշեց, դեռ երկու տասնամյակ առաջ, երբ առաջին փորձն արեց Գյումրիում Ամանորի գիշերը եկեղեցում դիմավորել, միայն ինքն ու մոմավաճառն էին։ Հետո այլեւս այն ողջ երկրում դարձավ համատարած երեւույթ։

Ի դեպ, Նռնօրհներքի գաղափարի հեղինակն ըստ իրեն՝ Բարգրատ Սրբազանն էր, որը հատուկ էր կարեւորում նռան խորհրդանշականությունը։

Խոսքը Սրբազանն ավարտեց «դե դրանց մասին ով է հիշելու» արտահայտությամբ։

Համաձայն չէի։ Իրենց են հենց հիշելու, իրենց են հիմա հիշում ու իրենցով են ապրում եւ հպարտանում։ Իսկ տիրադավներն ու նրանց տերերը մոռացվելու են, ջնջվելու են մեր պատմությունից, ինչպես շատ դեպքերում է եղել»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Սքոթ Ռիտտեր. Ուկրաինայի ներկայիս կառավարությունը պետք է դիտարկվի որպես ահաբեկչական կազմակերպությունՕդեսան կիսաշրջափակման մեջ է. Wall Street JournalԻրանում բողոքի ցույցերը վերածվել են լայնածավալ փողոցային բախումների (Տեսանյութ)Ռուսական բանակը կտրուկ ակտիվացել է Օրեխովոյի ճակատում (Քարտեզ)Տարվա առաջին մագնիսական փոթորիկը սպասվում է հունվարի 2-ի լույս 3-ի գիշերըՉինական աստղագուշակության կանխատեսումը 2026 թվականի համարՌուսները շարունակում են հարձակվել Գուլյայպոլեից դեպի արեւմուտք (Քարտեզ)Կիևի ռեժիմի «տերերը» պետք է խստորեն դատապարտեն Խերսոնի մարզում իրականացված ահաբեկչական հարձակումը. Նիկոլայ ԱզարովՄեդվեդև. Բանդերական տականքները պետք է մորթվեն ինչպես հիվանդ խոզերԼավրովը, Շոյգուն եւ Կոզակը` 2025թ.-ին ռուսական իշխող էլիտայի ձախողվածներըՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական հարձակումը սկսել է մի ամբողջ աշխարհաքաղաքական օրակարգ ձեւավորել34 բնակիչ է տարհանվել, 1 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն. մանրամասներ Մոլդովական փողոցում բռնկված հրդեհից Մեղրիի մաքսակետի ղեկավար Հովհաննես Ամիրխանյանը կալանավորվել է․ «Փաստինֆո» Թող աղջիկները գտնեն իրենց փեսացուներին. Աշոտ Ղազարյանի ամանորյա շնորհավորանքըԾանր ժամանակները ստիպում են մեզ ավելի խմբվել. ԱշոտյանՀՀԿ մի շարք անդամներ հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակինՍիրելի՛ հավատավորներ, տարեմուտի ձեր աղոթքներում հիշեք նաեւ ինձ. Միքայել սրբազանի ուղերձը ԲԿ-իցԽնայեք ձեր ստամոքսները. «Նեմրա»-յի ամանորյա նվերըՆոյեմբերի 9-ի փաստաթուղթը որևէ մեկը չի չեղարկել. Վիտալի ԲալասանյանԿոչս է՝ ովքեր հայավարի չեն ապրել, ասեն՝ մեղա Տեր Աստված, դարձի գան. Բալասանյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված