Մակրոնը հայտարարել է՝ կպաշտոնավարի մինչև ժամկետի ավարտը
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը պաշտոնավարելու մտադրության մասին, հայտնել է ՏԱՍՍ-ը։ «Ես կաշխատեմ մինչև վերջին վայրկյանը՝ ամեն օր փորձելով կատարել Ֆրանսիայի քաղաքացիների կողմից ինձ վստահված մանդատը»,- ասել է Մակրոնը իր համաքաղաքացիներին ուղղված ամանորյա ուղերձում։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ չի առաջադրվի առաջիկա ընտրություններում։
«2026 թվականի վերջին, երբ ժամանակը գա, աստիճանաբար կսկսվի 2027 թվականի նախագահական քարոզարշավը՝ տասը տարվա ընթացքում առաջինը, որին ես չեմ մասնակցի»,- հայտարարել է պետության ղեկավարը։ Նա հայտարարել է, որ մտադիր է «անել ամեն ինչ, որպեսզի նախագահական ընտրություններն անցկացվեն հնարավորինս հանգիստ, հատկապես առանց որևէ արտաքին միջամտության»։ Խոսելով գալիք տարվա մարտահրավերների մասին՝ Մակրոնը նաև հայտարարել է, որ «հունվարի առաջին շաբաթվա ընթացքում կառավարությունը և խորհրդարանը պետք է համաձայնության գան պետական բյուջեն հաստատելու համար»։ Մակրոնը նախագահ է 2017 թվականից։ Ֆրանսիայի սահմանադրության համաձայն՝ նա չի կարող առաջադրվել երրորդ ժամկետով։
