Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Ծանր ժամանակները ստիպում են մեզ ավելի խմբվել. Աշոտյան

Ներքաղաքական
Արմեն Աշոտյանի գրառումը.

«Ծանր ժամանակները ստիպում են մեզ ավելի խմբվել, զգալ կողքինի արմունկը, շունչը, ներկայությունը։
Համոզվել, որ մենակ չենք։
Ներկա-բացակա անել մահաբեր 2020-ից հետո եւ ցայսօր..
Մարդիկ առավել քան երբեւէ ունեն հուսադրող խոսքի կարիք։
Ոչ թե սինթետիկ լավատեսության։
Կեղծ լավատեսությունը շռայլություն է, որ մենք, հայերս, մեզ թույլ տալ չենք կարող։
Մեզ օդ ու ջրի պես պետք է անհուն հոռետեսությունից եւ նռռացող ցավից ծնված ապրելու իմաստ, պարտավորություն, քաջության։
«Շնորհավորում եմ» բառը մինչ այսօր դժվար է արտաբերվում։
Լեզուդ, կարծես, չի պտտվում ասել այն։
Կարծես բերանային խոռոչդ դարձել է Եռաբլուրի հերթական գերեզմանախորշ կամ Երեւանի ու Բաքվի բանտերի բանտախուց։
Ցավն ավելի ուժեղ է, քան տասնամյակներով ձեւավորված բարեվարքային ռեֆլեքսը...
Եւ այսքանով հանդերձ մեզ ներսից քայքայող եւ խելառացնող ցավին պետք է հակադրել այդ ցավից ծնվող ուժը՝ ապրելու, մարդ մնալու, պայքարելու եւ հաղթելու «злость»-ը։
Հիշում ենք, բայց ապրում ենք, որ պահանջենք»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ