Թող այս տարի մշակույթի մարդը չվախենա լինել բարձրաձայն. Սարգիս Արզումանյան
Մշակութային«Տարին ավարտվում է։ Բայց ոչ հարցերը։ Այս տարի մենք տեսանք պայքար, անարդարություն, սպասում, հարմարվողականություն, բայց նաև տեսանք դիմադրություն, սկզբունք, վերադարձ։ Տարին մեզ հիշեցրեց՝ թատրոնը միայն բեմ չէ, արվեստը միայն գեղեցիկ չէ, մշակույթը միայն անցյալ չէ։ Դրանք պատասխանատվություն են։ Մեր պատասխանատվությունը՝ միմյանց հանդեպ, մեր քաղաքի, մեր երկրի, մեր երեխաների հանդեպ։
Նոր տարին գալիս է որպես հնարավորություն։ Հնարավորություն՝ լռությունը փոխարինել խոսքով, վախը՝ դիրքորոշմամբ, հարմարվողականությունը՝ արժանապատվությամբ։ Թող գալիք տարում մշակույթի մարդը չվախենա լինել բարձրաձայն, թատրոնի դուռը բացվի ոչ թե հրամանով, այլ հավատով, իսկ արվեստը դադարի պաշտպանվելուց ու սկսի առաջնորդել։
Մաղթում եմ, որ յուրաքանչյուրիս ներսի «ես»-ը գտնի ճանապարհ դեպի «մենք», որ պայքարը չդառնա սովորություն, այլ արդյունք, և որ ամենակարևորը՝
մենք չմոռանանք, թե ում համար ենք կանգնում։ Ինձնից դեպի քեզ. թող սա դառնա ոչ թե խոսք, այլ քայլ։ Շնորհավոր Նոր տարի։ Թող այն լինի արթուն, սկզբունքային ու արժանապատիվ», - գրել է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր ՍԱՐԳԻՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ։։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
