Ուկրաինական անօդաչուները խոցել են սրճարանը և հյուրանոցը, որտեղ մարդիկ նշում էին Նոր տարին. կա 24 զոհ
ՄիջազգայինՈւկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը գրոհել են Խերսոնի մարզում գտնվող սրճարանի և հյուրանոցի վրա, որտեղ մարդիկ նշում էին Նոր տարին: Հարձակումը խլել է 24 մարդու կյանք: Ավելի քան 50 մարդ վիրավորվել է, հայտնել է նահանգապետ Վլադիմիր Սալդոն։
Շատերը ողջ-որջ այրվել են: Մահացածների թվում երեխա կար: Ուկրաինական ուժերն օգտագործել են երեք անօդաչու, որոնցից մեկը զինված էր հրկիզող խառնուրդով: Հարվածը կատարվել է հետախուզական անօդաչու թռչող սարքի գործելուց հետո, գրեթե կեսգիշերին, այսինքն դրոհող կողմը հստակ տեղյակ էր, թե ինչ են խոցում, նշել է Սալդոն: «Այս հանցագործությունը, իր էությամբ, համարժեք է Օդեսայի արհմիությունների տան հանցագործությանը»,- մանրամասնել է նա: