Լուկաշենկոն Պուտինին զգուշացրել է նրա դեմ ծրագրված մահափորձի մասին
ՄիջազգայինԼուկաշենկոն պատմել է, որ Պուտինին զգուշացրել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում կայանալիք BRICS գագաթնաժողովում նրա դեմ ծրագրված մահափորձի մասին: Ռուսաստանի առաջնորդը, ի վերջո, չի մասնակցել այդ միջոցառմանը:
Բելառուսի նախագահն իր ռուս գործընկերոջը զգուշացրել է մահափորձի մասին Հարավային Աֆրիկա կատարած իր այցից առաջ ժամանակ: Լուկաշենկոյի խոսքով՝ նա «բարեկամական, եղբայրական զրույց» է ունեցել Պուտինի հետ, երբ վերջինս արդեն հավաքել էր իր ճամպրուկները:
«Ես հարցրի. «Ու՞ր եք գնում»: «Չգիտե՞ք: Մենք BRICS ունենք»: Ես ասացի. «Պատրաստվո՞ւմ եք այնտեղ թռչել»: «Դե, այնտեղ ինձ սպասում են»: Ես ասացի. «Ինչի՞ մասին եք խոսում: Պատերազմ է ընթանում»: «Դե, նրանք այդքան էլ կատաղած չեն, այդ աստիճան խելագար չեն»: «Ես ասացի. «Իսկապե՞ս կարծում եք, որ այնտեղ բոլորը խելագար չեն: Այնտեղ գնալն իմաստ չունի»»,- պատմել է Լուկաշենկոն զրույցի մասին:
Նա նշել է, որ Պուտինը լսել է իրեն, եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն է թռել է գագաթնաժողով: Լուկաշենկոն ընդգծեց, որ սա «պարզապես դատարկ խոսակցություններ» չէին. նա հետախուզական տեղեկություններ ուներ Պուտինի դեմ «ահաբեկչական հարձակման» նախապատրաստման մասին: «Մեր հետախուզությունը մեզ տեղեկացված էր պահում: Դա պարզապես խոսակցություններ, բամբասանքներ չէին Արևմուտքից»,- հավելեց Բելառուսի նախագահը:
Տես նաեւ https://t.me/iravunk/62808