Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Գալիք 2026 թվականը շրջադարձային է լինելու. Վահագն Չախալյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Ներքաղաքական
Ապօրինի կալանքի տակ գտնվող Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել, որում ասված է.
 
«Սիրելի զինակիցներ, սիրելի հայրենակիցներ,
 
Ահա փակում ենք ազգային նվաստացումներով, ազգային նահանջով և պարտություններով, բայց միևնույն ժամանակ ազատագրական պայքարով լի հերթական տարին: Մենք նվաստացած, նահանջած ու պարտված չենք լինի այքան ժամանակ, ինչքան ժամանակ չենք համակերպվի այդ հանգամանքների և դրանցից առաջացած հետեւանքների հետ ու կպայքարենք դրանց դեմ:
 
Սիրելիներս, շնորհավորում եմ ձեզ բոլորիդ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, վստահ եմ՝ գալիք 2026 թվականը շրջադարձային է լինելու մեր երկրի և մեր ժողովրդի համար, գալիք 2026 թվականը շրջադարձային է լինելու Հայոց Պատմության համար: Բոլորիդ մաղթում ու ցանկանում եմ քաջառողջություն, միասնություն, անսահման սեր, համերաշխություն և ջերմություն ձեր օջախներում: Հավատացեք մեր լուսավոր հաղթանակին, մենք միասին հաղթելու ենք, քանզի այդպես է պահանջում ՀՀ Պետական և Ազգային շահը:
 
Մեր հաղթական վերջնարդյունքին այլընտրանք չկա, 2026 թվականը հայինն ու Հայաստանինն է լինելու, մի քիչ կամք, մի քիչ վճռականություն, մի փոքր էլ համախմբում և Աստծո ողորմածություն ու այդքան սպասված, այդքան բաղձալի հաղթանակը մերն է լինելու:
 
Շնորհավոր գալիք 2026-ը, թող գալը բարի լինի:
 
Բոլորիդ կարոտել եմ ու բոլորիդ հիշում եմ, հուսով եմ շուտով կհանդիպենք»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ