Փաշինյանը առցանց ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Հոկտեմբերի 2. Օրվա խորհուրդ Ռուսները ոչնչացրել են Պավլոգրադի վարչական շենքը (Տեսանյութ) Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանը շարունակում է զինվել «Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել «Իրավունք». ԲՀԿ-ից՝ «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն «Ժողովուրդ». Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել «Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ Ռուսական ուժերն ավատրում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» գրավումը (Քարտեզ)

Ամանորը մեզ կոչ է անում կանգ առնել և հարցնել ինքներս մեզ... Խորեն սրբազան

Տեսանյութեր
Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ,
 
Տիրոջ շնորհով կանգնած ենք նոր տարվա շեմին և Սուրբ Ծննդյան լուսավոր խորհրդի առաջ։ Այս սրբազան օրերը մեզ հիշեցնում են, որ ժամանակը միայն օրերի հերթագայություն չէ, այլ Աստծուց տրված հնարավորություն՝ վերանորոգվելու, ուղղվելու և նորոգված հոգով առաջ քայլելու։
 
Սուրբ Ծնունդը հույսի տոն է։ Խավարի մեջ ծագած Լույսն է, որ աշխարհ եկավ ոչ թե փառքով ու զորությամբ, այլ խոնարհությամբ ու սիրով։ Այդ Լույսը ծնվեց մսուրում, որպեսզի լուսավորի յուրաքանչյուր սիրտ, որը բաց է Աստծո ներկայության առաջ։ Եվ այսօր էլ Քրիստոս ծնվում է այնտեղ, որտեղ կա հավատ, զղջում, ներողամտություն և սեր։
 
Ամանորը մեզ կոչ է անում կանգ առնել և հարցնել ինքներս մեզ․ ի՞նչ ենք տանում մեզ հետ անցնող տարուց, և ի՞նչ ենք ուզում կառուցել գալիքում։ Թող նոր տարին մեզ համար լինի ոչ միայն նոր թվով օրացույց, այլ նոր սկիզբ՝ Աստծո կամքին ավելի մոտ լինելու, միմյանց հանդեպ ավելի հոգատար լինելու, մեր ընտանիքներում, համայնքներում և հայրենիքում խաղաղություն ու արդարություն սերմանելու ճանապարհին։
 
Այս օրերին աղոթենք, որ Մանուկ Հիսուսի խաղաղությունը բնակվի մեր սրտերում, բժշկի մեր վերքերը, ամրացնի մեր հավատը և առաջնորդի մեզ ճշմարտության ճանապարհով։ Թող մեր կյանքը դառնա կենդանի վկայություն այն սիրո, որ Աստված հայտնեց աշխարհին Իր Միածին Որդու ծնունդով։
 
Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին շնորհաշատ Սուրբ Ծնունդ և օրհնյալ Նոր տարի։ Թող Տիրոջ Լույսը միշտ լուսավորի ձեր ճանապարհը, և Նրա խաղաղությունը մշտապես բնակվի ձեր սրտերում։
 
Օրհնությամբ՝
Խորեն Եպիսկոպոս Առաքելյան
Առաջնորդ Հունահայոց Թեմի

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԵՄ դիտորդները եկել են Շաքի գյուղ, ուր երեկ բռնել էին հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցունՀամոզված եմ` բացատրություն չի էլ լինի, թե իրականում ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել Հայաստանի պետական սահմանը. Շիրազ ԽաչատրյանԵրեխաները դպրոցից եկել, տեսել են ադրբեջանցին իրենց տանը նստած է, երևի զամոկը ջարդել էր, մտել46 հա անտառը մնաց նախկիններին․ ո՞վ է մեղավոր. Hetq.amԱյլ տեղ գումար չկա՞ր. թաղման նպաստը կտրում եք, թոշակները 1000 դրամով ավելացնում. հարց՝ պաշտոնյայինՓաշինյանը առցանց ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում. Արտակ ԶաքարյանBloomberg. Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կորուստները 2026-ինԱդրբեջանը սպասում է մի վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների․ ՀաջիևԱդրբեջանցու կողմից վիրավորում ստացած սիսիանցի կնոջ վիճակը կայուն էՀոկտեմբերի 2. Օրվա խորհուրդ2027-ից պոլիէթիլենային տոպրակները կարգելվեն․ համայնքներին ներկայացվել են նոր պահանջներըՀանրապետությունում սպասվում է անձրևային եղանակՌուսները ոչնչացրել են Պավլոգրադի վարչական շենքը (Տեսանյութ)Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներԱդրբեջանը շարունակում է զինվելՍա է միլիարդավոր գումարների մսխման և ուժային համակարգը ներքաղաքական հարցերում կենտրոնացնելու դառը հետևանքները. Տիգրան Աբրահամյան«Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել«Իրավունք». ԲՀԿ-ից՝ «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն«Ժողովուրդ». Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված