Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

Հիշե՛ք նրանց, ովքեր այսօր Հայաստանի և Ադրբեջանի բանտերում խոսում են ոչ թե իրենց, այլ ձեր ու մեր բոլորի համար

Ներքաղաքական

Հիշե՛ք նրանց։

Հիշե՛ք նրանց, ովքեր իրենց կյանքի գնով պահեցին ու պահում են մեր հայրենիքի ամեն մի թիզը։
Հիշե՛ք նրանց, ովքեր իրենց արյան գնով՝ Արցախը հայրենիք անվանելով, այլևս տուն չվերադարձան։
Հիշե՛ք նրանց, ովքեր վերադարձան, բայց իրենց մարմնի ու հոգու մի մասը թողեցին մարտի դաշտում։
Հիշե՛ք նրանց, ովքեր շարունակեցին պայքարել, պայքարեցին ու դեռ պայքարում են։
Հիշե՛ք նրանց, ովքեր ամուր թիկունք եղան և այսօր էլ կանգնած են մեր պայքարի ու հիշողության կողքին։
Հիշե՛ք նրանց, ովքեր կյանքեր փրկեցին, և նրանց, ովքեր իրենց կյանքը վտանգելով՝ հաց ու ջուր հասցրեցին։
Հիշե՛ք նրանց, ովքեր Աստծո անունով աղոթքը շուրթերին ու չմոռացան։
Հիշե՛ք նրանց, ովքեր մի բռունցք դարձան ու չկոտրվեցին։
Հիշե՛ք նրանց, ովքեր մայր են, բայց որբացան։
Հիշե՛ք նրանց, ովքեր հոր, զավակի ու եղբոր կարոտից չխենթացան։
Հիշե՛ք նրանց, ովքեր օտար հողում, հեռու հայրենիքից, սրտով ու հոգով հայ մնացին, հայ լինելը չմոռացան։
Հիշե՛ք նրանց, ովքեր այսօր Հայաստանի և Ադրբեջանի բանտերում խոսում են ոչ թե իրենց, այլ ձեր ու մեր բոլորի համար։
Հիշե՛ք նրանց, ովքեր բարձր են պահում հայ ազգի պատիվը՝ որտեղ էլ որ լինեն, ինչ էլ որ անեն։
Հիշե՛ք Արցախը, Արարատը և Սուրբ Էջմիածինը։
Հիշե՛ք՝ որտեղի՛ց եք եկել և ո՛վ եք դուք։

Եվ թող այս Նոր տարին հայ ժողովրդի համար լինի նոր հաղթանակների, արժանապատիվ խաղաղության, ազատության ու նոր ձեռքբերումների տարի։

Թող Աստծո կամքով այս տարին լինի առողջության, երջանկության, սիրո ու փոխադարձ հարգանքի տարի՝ յուրաքանչյուր հայի սրտում ու հոգում։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Թող Աստված պահապան լինի հայ ժողովրդին, մեր հայրենիքին և մեր պետականությանը։ 

ՀԱՊ Կուսակցության նախագահ
ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ