Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին

Տարին մեզ համար հեշտ չէր, բայց այն լի էր հավատով, համառ աշխատանքով եւ միասնականությամբ. Շահվերդյան

Մշակութային

«Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնի անունից սրտանց շնորհավորում եմ գալիք Նոր տարին։

Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել մեր թատրոնի ողջ կոլեկտիվին, մեր հավատարիմ հանդիսատեսին, մեր ընկերներին, գործընկերներին
և բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ կապված են թատրոնի հետ։

Այս տարին մեզ համար հեշտ չէր, բայց այն լի էր հավատով, համառ աշխատանքով և միասնականությամբ։ Օր ու գիշեր աշխատող մարդիկ եղան, ովքեր իրենց ուժն ու ժամանակը ներդրեցին, որպեսզի մենք կարողանանք վերանորոգել մեր դահլիճը, փոխել 70-ամյա պատմություն ունեցող աթոռները և թատրոնին տալ նոր շունչ, նոր ներկայացումներ հիմնական դահլիճում և նոր հարթակներում:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցեցին թատրոնին, կանգնեցին մեր կողքին և օգնեցին, որ այս փոփոխությունները իրականություն դառնան։ Այս ամենը հնարավոր եղավ միայն Ձեր վստահության, նվիրվածության և սիրո շնորհիվ։

Թող գալիք տարին յուրաքանչյուրիս համար լինի խաղաղ, առողջ, լի ստեղծագործական հաջողություններով, նոր գաղափարներով և լեփ լեցուն դահլիճներով։

Շնորհավոր գալիք Նոր տարի և Սուրբ Ծնունդ։ Թող թատրոնը շարունակի ապրել, զարգանալ և միավորել մեզ բոլորիս», - գրել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն ՍՈՒՐԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ