The Guardian. Կիևում արևմտյան դիվանագետները ավելի ու ավելի հաճախ են իրար մեջ քննարկում, թե ինչպես են ձմռանը փախչելու ԱՄՆ-ում փորձում են փրկել մահապատժի ենթարկված կնոջը փրկելու համար Էստոնիան, Լատվիան և Լիտվան պատրաստվում են Ռուսաստանի և Բելառուսի հետ խոշոր պատերազմի. The Atlantic Կիևի մոտ լիովին ոչնչացվել է Ուկրաինայի խոշորագույն դեղագործական դիստրիբյուտորներից մեկի պահեստը (Տեսանյութ) Լեհաստանը պատրաստում է ՌԴ-ի հետ պատերազմին լիարժեք պատրաստվածության մասին օրենք. Wydarzenia «Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները «Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը ՇՏԱՊ. Բավ է ողբաք, տվեք ինձ իրավունք հարգարժան հոգեւոր հայրեր. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել «Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն Ռուսները Կիևում խոցել է եւս մեկ առանցքային կամուրջ՝ Հյուսիսայինը (Տեսանյութ)

Ամանորը հոգևոր սահմանագիծ է, որտեղ մարդը կանգնում է իր խղճի առաջ՝ վերանայելով ապրածը. Տեր Հեթում

Թեմա
Սիրելի՛ հավատացյալներ, սիրելի՛ համայնք,
 
Տարեմուտի այս խորհրդավոր պահին, երբ անցնող տարվա օրերը կամաց-կամաց դառնում են հիշողություն, իսկ նոր տարին՝ սպասում ու հույս, սրտանց ուզում եմ ձեզ փոխանցել իմ հոգևոր օրհնությունն ու հայրական խոսքը՝ որպես Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի վանահայր։
 
Ամանորը պարզապես օրացուցային փոփոխություն չէ։ Այն հոգևոր սահմանագիծ է, որտեղ մարդը կանգնում է իր խղճի առաջ՝ վերանայելով ապրածը, շնորհակալություն հայտնելով ստացածի համար և ապաշխարությամբ ու հույսով նայելով ապագային։ Տարին մեզ սովորեցրեց, որ կյանքը փխրուն է, ժամանակը՝ անգնահատելի, իսկ սերը՝ միակ ուժը, որ կարող է բուժել մարդու հոգին և վերակառուցել կոտրված աշխարհը։
 
Թող նոր տարին լինի ներքին խաղաղության տարի։ Խաղաղություն՝ ոչ միայն աշխարհում, այլ նախ և առաջ մեր սրտերում, մեր ընտանիքներում, մեր հարաբերություններում։ Քանի դեռ մարդու սիրտը խաղաղ չէ, աշխարհն էլ խաղաղ չի լինի։ Իսկ որտեղ կա խաղաղ սիրտ, այնտեղ Աստված բնակվում է։
Թող այս տարի մենք սովորենք ավելի շատ լսել, քան խոսել, ավելի շատ ներել, քան դատել, ավելի շատ սիրել, քան պահանջել։ Թող մեր հավատը չլինի միայն բառերով, այլ դառնա կենդանի վկայություն՝ մեր գործերով, վերաբերմունքով և պատասխանատվությամբ միմյանց հանդեպ։
 
Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքը դարեր շարունակ եղել է աղոթքի, հույսի ու լույսի օջախ։ Թող նոր տարում այն շարունակի լինել ձեր հոգևոր տունը, ուր կվերադառնաք ոչ միայն տոներին, այլ նաև հոգնած օրերին՝ զորանալու, լռելու և Աստծո ներկայությունը զգալու համար։
 
Մայր Աստվածածնի բարեխոսությամբ մաղթում եմ ձեզ առողջություն, հավատքի ամրություն, ընտանեկան ջերմություն և իմաստություն՝ նոր տարին ապրելու ոչ վախով, այլ հույսով։ Թող Աստված օրհնի ձեր ճանապարհները, ձեր աշխատանքը և ձեր ամեն մի բարի ցանկություն։
Օրհնյալ և խաղաղ Նոր տարի ձեզ և ձեր ընտանիքներին։
 
Խոնարհությամբ և սիրով՝
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի վանահայր

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

The Guardian. Կիևում արևմտյան դիվանագետները ավելի ու ավելի հաճախ են իրար մեջ քննարկում, թե ինչպես են ձմռանը փախչելուԱՄՆ-ում փորձում են փրկել մահապատժի ենթարկված կնոջը փրկելու համարԷստոնիան, Լատվիան և Լիտվան պատրաստվում են Ռուսաստանի և Բելառուսի հետ խոշոր պատերազմի. The AtlanticԿիևի մոտ լիովին ոչնչացվել է Ուկրաինայի խոշորագույն դեղագործական դիստրիբյուտորներից մեկի պահեստը (Տեսանյութ)Լեհաստանը պատրաստում է ՌԴ-ի հետ պատերազմին լիարժեք պատրաստվածության մասին օրենք. Wydarzenia«Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները«Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդըՇՏԱՊ. Բավ է ողբաք, տվեք ինձ իրավունք հարգարժան հոգեւոր հայրեր. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել«Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռությունՌուսները Կիևում խոցել է եւս մեկ առանցքային կամուրջ՝ Հյուսիսայինը (Տեսանյութ)«Հրապարակ». Սիսիանում՝ Շաքիի դեպքերից հետո մեծ վախ է տիրումՔաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»«Ժողովուրդ». Կաթողիկոսին հեռացնելու գործընթացը նոր փուլում էՆԱՏՕ-ի հետ պատերազմի հավանականությունը մեծանում է ամեն շաբաթԿրեմլն արդեն պատրաստել է Արևմտյան Ուկրաինայում թիրախների ցանկ. Ուկրաինական աղբյուրԿիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքումԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոններըՈւմ ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` ՄոսկվայիԿիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված