Պատգամավորներն այցելել են ապօրինի կալանավորված Աշոտ Մինասյանին ու Դավիթ Համբարձումյանին
Ներքաղաքական«Տարվա վերջին օրը ընկերներիս՝ Գեղամ Մանուկյանի և Արթուր Խաչատրյանի հետ այցելեցինք չարիքի իշխանության կողմից ապօրինի կալանավորված Աշոտ Մինասյանին և Դավիթ Համբարձումյանին։
Պինդ էին, ամուր, ավելի ազատ, քան ազատության մեջ գտնվողներից շատերը։ Շնորհավորում էին հայերի Ամանորը և Սուրբ Ծնունդը։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ներկայացուցիչ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
