Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 31-ին Հայաստանն ազատ չէ, քանի դեռ... Սերժ Սարգսյանի ամանորյա շնորհավորանքը. Տեսանյութ 2026-ը լինելու է տիրադավներին և թրքասերներին վերջնականորեն մերժելու տարի․ Վարդան Ղուկասյանի ուղերձը մեկուսարանից Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին, շտապե՛ք. Վարդան Նահապետյան Տոկաևը ստորագրել է օրենք, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը ԶԼՄ-ներում և համացանցում «Սեւան ազգային պարկը» «հաստատել» է Ծովագյուղի սկանդալը Սկանդալ՝ Ծովագյուղում․ «Սևան» ազգային պարկի աշխատակցի գոմում հայտնաբերվել է 50 մորթված ձի, որի մի մասը ԳՈւՄ-ի շուկայում իրացվել է որպես ցլիկի միս Համաշխարհային մակարդակի սենսացիա Հայաստանում. Վարդանյան եղբայրների «WONDERLAND» ամանորյա շոուն Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանին

2026-ը լինելու է տիրադավներին և թրքասերներին վերջնականորեն մերժելու տարի․ Վարդան Ղուկասյանի ուղերձը մեկուսարանից

Ներքաղաքական

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի Ամանորյա ուղերձը ԱԱԾ մեկուսարանից․

 

«Սիրելի հայրենակիցներ

 

Չէի պատկերացնում, որ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ձեզ կշնորհավորեի ԱԱԾ-ի բանտախցից, որտեղ հայտնվել եմ իմ և իմ ընտանիքի նկատմամբ օրվա իշխանությունների քաղաքական հաշվեհարդարի արդյունքում։

 

2025 թվականի ապրիլ ամսից ստանձնել եմ Գյումրու քաղաքապետի պաշտոնը։ Իմ նախընտրական խոստումներից առաջինն, որն հավանության արժանացավ Գյումրու ավագանու մեծամասնության կողմից, քաղաքապետարանի և քաղաքապետարանի ենթակա կառույցների աշխատակիցների աշխատավարձի 30 տոկոսով բարձրացումն էր։ Սա ոչ միայն և ոչ այնքան սոցիալական նպաստավոր ծրագիր է, որքան Գյումրուն և գյումրեցուն ծառայող՝ մշակույթի, սպորտի, կրթության ոլորտների, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքի գնահատում։Հարկ է նշել, որ աշխատանքի վարձատրության աճը տեղի է ունեցել համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափի բարձրացման, ոչ թե պարգևավճարներով փոխհատուցելու միջոցով։ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների պատմության մեջ աշխատավարձի թռիչքային նման բարձրացում չէր արձանագրվել։

 

2026 թվականից, համաձայն իմ նախընտրական ծրագրի, մինչև 20 տոկոս ևս կբարձրանա աշխատավարձը։ Այս ամենն հնարավոր է՝ ելնելով քաղաքապետարանի համապատասխան բաժինների կողմից հարկատեսակների արդյունավետ հավաքագրումից։

 

Շնորհակալ եմ ձեզ, սիրելի գյումրեցիներ, որ ինչպես միշտ, անարձագանք չեք թողնում մեր հորդորները և կարողանում եք փոխըմբռնմամբ աշխատել հանուն Գյումրիի։

 

Կարճ ժամանակահատվածում իմ թիմը կարողացավ լուծում տալ երաժշտական, մարզադպրոցների, նախակրթարանների՝ տարիներ շարունակ չլուծված խնդիրներին։ Շնորհակալ եմ պատասխանատու և նվիրյալ տնօրեններին, որոնք ջանք չխնայեցին՝ հոգածությամբ կյանքի կոչել իմ ծրագրերը։

 

Ինձ համար շատ կարևոր է՝ Գյումրիից հավաքագրվող 85 միլիարդ դրամի դիմաց ընդամենը 4 միլիարդ դրամ գումարը Գյումրիին վերադարձնելու անարդար քաղաքականության դեմ պայքարը։ Սա ոչ թե սխալ է, այլ պետական հանցագործություն է Գյումրիի նկատմամբ։

 

Դուք գիտեք, որ իմ կողմից այս խնդրի բարձրաձայնումն ևս օրվա իշխանությունները չներեցին։ Չներեցին նաև թրքահպատակությունը մերժելու և Հայաստանի անկախությունը պահպանելու՝ Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունները խորացնելու իմ հնչեցրած կարծիքը։ Ու այս ամենի «գինը» Գյումրու քաղաքապետի պաշտոնում իմ ընտրվելու փաստն է։ Օրվա իշխանությունները չեն կարող համակերպվել ձեր, սիրելի գյումրեցիներ, քաղաքական ընտրության հետ։ Գյումրիում կրած պարտությունն առավել թեժացրեց և բարկացրեց նրանց։

 

Քաղաքական այդ ապտակը բռնաճնշումների նոր ալիք բարձրացրեց, ինչից չի վախեցել և չի վախենում գյումրեցին։ Վկա՝ Սուրբ «Յոթ Վերք», Սուրբ «Ամենափրկիչ», «Սուրբ Նշան», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Սուրբ Հակոբ Մծբնեցի» եկեղեցիների անլռելի զանգերն ու առաքելապաշտ հավատավոր գյումրեցիներիս կամքը։

 

Հարգելի հայրենակիցներ

 

2025 թվականն ևս, ցավոք, մեր ժողովրդի յոթնամյա շարունակական տառապանքի, ամոթի, ազգային նվաստացման տարի էր։ Ով կմտածեր, որ հուդաները կվերածնվեին մեր խնկաբույր հայրենիքում։ Ազգային իշխանության փոխարեն մենք ունենք թշնամական, ազգային արժեքները անարգող, ազգակործան գաղափարախոսությունը կեղծ խաղաղությամբ փոխարինած, օտարների շահերը սպասարկող իշխանություն։

 

Տարին աչքին ընկավ քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ բռնարարքներով, կալանքներով և ձերբակալություններով, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, նույնն է թե՝ Քրիստոսի վրա սուր բարձրացնելով, ոստիկանական համազգեստը կրող հավատուրացների խայտառակ հարձակումներով Մայր Տաճարի վրա։ Սա Հայաստանը սպանելու ծրագրված քաղաքականություն է։Ես չգիտեմ երկրորդ նման իշխանություն, որը խրախուսի եղբայրասպանությունը, հրահրի արյունահեղություն, հոգս ու տառապանք պատճառի սեփական ժողովրդին։

 

Բայց վստահ եմ՝ 2026 թվականը լինելու մեր արդար պայքարի, սրբապիղծներից մեր պաշտելի հայրենիքը ազատագրելու, տիրադավներին և թրքասերներին վերջնականորեն մերժելու տարի։

 

Թող Աստված օրհնի Երկիրս և Եկեղեցիս Հայոց, ժողովուրդս՝ Հայաստանյայց։

 

Եվ հույս, և հավատ, և սեր

 

Շնորհավոր Ամանոր Սուրբ Ծնունդ»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Իրանում շարունակվում են բողոքի ակցիաներըՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 31-ինՀայաստանն ազատ չէ, քանի դեռ... Սերժ Սարգսյանի ամանորյա շնորհավորանքը. Տեսանյութ2026-ը լինելու է տիրադավներին և թրքասերներին վերջնականորեն մերժելու տարի․ Վարդան Ղուկասյանի ուղերձը մեկուսարանիցՍերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնումՈվքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին, շտապե՛ք. Վարդան ՆահապետյանՏոկաևը ստորագրել է օրենք, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը ԶԼՄ-ներում և համացանցում«Սեւան ազգային պարկը» «հաստատել» է Ծովագյուղի սկանդալըՍկանդալ՝ Ծովագյուղում․ «Սևան» ազգային պարկի աշխատակցի գոմում հայտնաբերվել է 50 մորթված ձի, որի մի մասը ԳՈւՄ-ի շուկայում իրացվել է որպես ցլիկի միսՀամաշխարհային մակարդակի սենսացիա Հայաստանում. Վարդանյան եղբայրների «WONDERLAND» ամանորյա շոունՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ ՍարգսյանինԱրդարներին կարող են փակել, բայց երբեք՝ կոտրելԱպրել օրենքով, մտածել ազատ, երբեք չհաշտվել անարդարության դեմ. Հայտնի փաստաբանի ամանորյա ուղերձըՀրաշքը մոտ է. Վահագ Ռաշը հանդես է եկել որդու հետ զուգերգովՄեր ազգային ողբերգությունների աղբյուրը` բոլոր ժամանակներում այդ չարաբաստիկ իշխանություն կոչված կռվանն ու նրա համար պայքարն է եղել...Ռեժիմն ամեն ինչ արեց, որպեսզի Դավիթ Համբարձումյանը Նոր տարին դիմավորի ճաղերի հետևում. ԱբրահամյանՏարեվերջին բոլորը հաշվում են ձեռքբերումները, ես հաշվում եմ չհանձնվածը. Մետաքսե ՀակոբյանՕրական մեկ դիետիկ կոլան 38%-ով մեծացնում է շաքարախտի առաջացման ռիսկըԹրամփի վարչակազմը դեմ է Ուկրաինայում հանրաքվեին. Ուկրաինական աղբյուրՄեղր, չիր եւ ընկույզ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված