Մեր ազգային ողբերգությունների աղբյուրը` բոլոր ժամանակներում այդ չարաբաստիկ իշխանություն կոչված կռվանն ու նրա համար պայքարն է եղել...
Հրապարակախոսություն«Հայ ժողովրդի ամենամեծ դժբախտութիւնն այն է, որ իր միջից դուրս եկած ղեկավարներն իր հետ վարւում են նոյն կերպ, ինչպէս օտարները»:
Խիիմյան Հայրիկ
«Ղեկավարները պետք է լինեն ժողովրդի ծառաներ, ոչ թե տերերը...»:
Անդրանիկ Օզանյան
Իշխանությունն ու նրա համար պայքարն է եղել և կա մեր ազգային ողբերգությունների ու կորուստների աղբյուրը։ Որովհետև որպես կանոն նախևառաջ ավանտյուրիստները, սրինաներն ու ապաշնորհներն են ներգրավվում իշխանության համար պայքարում, որոնց համար քաղաքականությունն է կայանալու և հարմարավետ ու ապահով պետության գրկում հանգրվանելու ամենահեշտ տարբերակը։ Ինչպես Թումանյանը կասեր. «Արժանիները փառքի չեն ձգտում, փառքն է նրանց փնտրում ու գտնում»։ Իշխանությունում լինելն էլ պետության հաշվին հարստանալու, վայելքներին մոտ լինելու, քծնանքի ու փառքի արժանանալու ամենակարճ ու հուսալի ճանապարհն է։ Ինչպես Ստալինը կասեր. «Ոչ թե իշխանության են գնում, նոր են փչանում, այլ փչացածներն են ձգտում իշխանության»:
Իշխանության համար պայքարում են առաջին հերթին ծնվում խաբեություներ, քծնանք, երեսպաշտություններ, խարդախություններ, կեղծիքներ, հանցագործություններ, ահաբեկչություններ և ամենաշատ անհավանական ու կեղծ խոստումներ տրվում են ընտրությունների նախաշեմին։ Իշխանության համար պայքարում է ամենաշատը ազգը պառակտվում, միմյանց նկատմամբ լցվում ատելությամբ, վրեժխնդրությամբ ու չարությամբ։ «Ներքին անհամերաշխությունն ավելի շատ է Հայրենիքը կորստյան մատնում, քան թշնամին»,- ասել է Խրիմյան Հայրիկը։
Հասարակության ամենավտանգավոր տարրերն էլ, որոնց զոհ ու կործաման պատճառ են դառնում ժողովուրդներն ու պետությունները, իշխանատենչ պատեհապաշտներն են, որոնք գալիս են իշխանության երբևէ այլևս չհեռանալու ակնկալիքով և սեփական ժողովրդին կեղեքում են նուն կերպ ինչպես` օտար նվաճողները։ Գալիս են ոչ թե կառավարելու, այլ` իշխելու և իրենց անձնական խնդիրները լուծելու համար, որոնք չունեն պետական մտածողություն, սրբություններ, կայուն գաղափարական սկզբունքներ ու դավանանք և երբևէ չեն ունենում հաստատուն կարծիք։ Որոնք չունեն արժանապատվություն և որպես կանոն որևէ ոլորտում կամ մասնագիտության մեջ կայացած չեն, չեն ունենում հմտություններ և ստեղծագործելու ու արարելու ունակությոններ։ Այդպիսիներն էլ անձնական նպատակահարմարությունից ելնելով հաճախ են կուսակցություն, ճամբար կամ գաղափարական դավանանք փոխում։ Այդ խավի համար էլ կարիերա անելու գլխավոր հատկանիշներն են անպատկառությունը, պնդաճակատությունը, սեփական կարծիք չունենալն ու անամոթությունը։ Նրանք հանուն շահի ու փառքի, լավ և հեշտ ապրելու ու իշխանական կերատաշտին մոտ լինելու համար պատրաստ են լինում ցանկացած ստորաքարշության, ուրացման, դավաճանության ու քծնանքի, Հայկական իշխանություններն էլ գրեթե բոլոր ժամանակներում ազգային չեն եղել և առաջնորդվել են ոչ թե ազգային-պետական, այլ նեղ անձնական ու կուսակցական շահերով։ Հիմա էլ հոխորտում են, թե ոչ մեկը թող չփորձի իշխանության վրա աչք ունենալ այս երկրում, որ այդ փորձերը կպատժվեն ամենայն խստությամբ։
Իշխանությունը մահաբեր թույն է, վտանգավոր է երկրի ու ժողովրդի համար, եթե այն ապաշնորհների, տգետների, չկայացած, ցածր ու անարժան մարդկանց ձեռքն է ընկնում, որոնք չեն դիմանում իշխանության գայթակղությանը։ Իսկ իշխանություն պահելը սեփական ժողովրդին խաբելով, ընտրությունները կեղծելով, շանտաժով, ահաբեկելով, պատերազմի սարսափ տարածելով, քաղաքական դաշտն ամայացնելով, քաղաքական գործիչներին ու ակտիվիստներին բանտերը լցնելով ամենալավ ձևը չէ։ Պատահական, ոչ քաղաքական մարդիկ էլ գալիս են իշխանության, այն դեպքում, երբ կայացած չի լինում քաղաքական դաշտը, երբ ընտրող քաղաքացիները հասուն չեն լինում քաղաքականապես, երբ ամբոխն է ձևավորում իշխանություն։ Իսկ ամբոխը որպես կանոն ձևավորում է ցածրորակ իշխանություն։ «Ժողովուրդն ու ամբոխը իրար հակառակ բաներ են... Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ թեթևամիտ, ժողովուրդը մեծահոգի է ու բարի, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր ու չար, Ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան ...»,- գրել է Հովհաննես Թումանյանը։
Երբ մարդիկ հայտնվում են ամբոխի կարգավիճակում, կամային եւ ինտելեկտուալ ցածր մակարդակի պատճառով նրանց ղեկավարում են ոչ թե բանականությունը, այլ ավերիչ բնազդները։ Նրանց մոտ նկատվում է խելամտության, սիրո, երախտագիտության, խոհեմության, հավատարմության, պատասխանատվության, ինքնուրույնության պակաս, ինչի արդյունքում անհետանում է անհատականությունը՝ եսը, որպես այդպիսին։ Կեղծ ժողովրդավարության ու խաբեության միջոցով իշխանության եկած ամբոխի ներկայացուցիչները` հասարակական կյանքը գնալով աշխարհի շատ երկրներում ավելի շատ են դառձնում կախված զանգվածներից, ինչը արժեքների խեղման ու քաղաքակրթության անկման հիմնական պատճառն է դարձել։ Մինչդեռ Պլատոնն ասում էր. «Պետություններն արդար են, երբ կառավարիչները կառավարում են, աշխատավորներն աշխատում են, իսկ ստրուկները մնում են ստրուկ»: Երկրներն էլ, որտեղ քաղաքական դաշտն ապականված է, չկայացած է, իսկ կուսակցությունները` վարկաբեկված են, հասարակության ակտիվ ու կիրթ մասը չցանկանալով զբաղվել քաղաքականությամբ, պատժվում է նրանով, որ իրեն ղեկավարում են իրենից հիմարները։ Ժողովուրդն էլ դեգրադացվում ու դառնում է բարոյազուրկ, վերածվում է ամբոխի եւ ստրուկների բազմության այն երկրներում, որտեղ արժանապատվորեն չեն առաջնորդում նրան, որտեղ իշխելու համար դարձնում են ծառայամիտ ու անսկզբունք, օտարում են պետությունից, իշխանությունից, չեն ուսուցանում տգետներին։ Ամբոխը կտրվում է իրականությունից, ապրում է պատրանքներով՝ վախկոտին էլ կարող է հերոսի վերածել, հիմարին՝ խելոքի, անհավատին՝ հավատացյալի, ազնիվ մարդուն՝ հանցագործի։ Իրենց խնդիրներից հոգնած ամբոխը հրաժարվում է պայքարից, դառնում է կամազուրկ եւ բնազդաբար ձգտում է ստրկության և դառնում է իշխանությունների համար, որպես միանգամյա օգտագործման ընտրազանգված ու գլխավոր ապահովողն է առաջին խմբին իշխանության գալու ու վերարտադրվելու համար։ Արդյունքում գալիս են իշխանության զանգվածների մարդիկ և իրենց հետևից բերում են չարի ու առելության կառավարություն։ «Նա, ով գիտի, թե ինչպես մոլորեցնել ամբոխին, հեշտությամբ դառնում է ամբոխի տերը. իսկ ով ձգտում է խելքի բերել՝ միշտ ամբոխի զոհն է դառնում»,- ասել է ֆրանսիացի բժիշկ, մարդաբան եւ հոգեբան Գյուստավ Լը Բոնը։ Զանգվածները` ցածր խավերն են և ի վերջո ժողովրդավարության անվան տակ բերում են տականքների իշխանություն և սկսում են իրենց ճանապարհին ավերել, պղծել, արժեզրկել մեն մի գեղեցիկն ու առաջադիմականը, գլխատել արժանիներին։ մինչդեռ իրական ժողովրդանարությունը նա
է, երբ որակյալ փոքրամասնությունը ղեկավարում է ոչ որակյալ մեծամասնությանը։
Այս քաղաքական ճգնաժամն ու կործանարար վիճակը, որում հայտնվել ենք ազգովի, պայմանավորված է նրանով, որ մենք` հայերս այդպես էլ չդարձանք քաղաքական ազգ, որ այդպես էլ չունեցան պետական մտածողություն և լուրջ չվերաբերվեցինք պետությանն ու քաղաքական գործընթացներին։ Իսկ անկախության տարիներին այդպես էլ չկայացավ ՀՀ քաղաքական համակարգը, ընտրություններն էլ որպես կանոն ուղեկցվեցին զանգվածային ընտրակեղծիքներով, ինչի արդյունքում իշխանության մեջ հաճախ հայտնվեցին տգետ ու ապաշնորհ ոչ քաղաքական մարդիկ և օլիգարխներ ու թաղային հեղինակություններ։ Իսկ 2019թ. ընտրությունների ժամանակ էլ ժողովուրդը հոգնած լինելով Ա/Ժ֊ում երկար ժամանակ տեսնել նույն դեմքերին` օլիգարխներին, թաղային հեղինակություններին ու կուսակցական նոմենկլատուրային, գնաց ծայրահեղ ու երկրի համար կործանարար քայլի և լինելով քաղաքականապես ոչ հասուն հրապուրվեց երիտասարդ, թեկուզև անհայտ, բայց եվրոպաներում մի քանի ամսով մի տեղ սովորած ու մի թղթի կտոր ձեռք գցած, այսպես կոչված եվրոպական արժեքներ դավանող, դրսի ուժերի կողմից դրածո, «չապականված» երիտասարդներով։ Ինչ իմանար խեղճ ժողովուրդը, որ 2018թ. հեղափոխություն կոչվածն էլ ընդամենը անգլոսաքսոնաթուրքական ուժերի կողմից իրականացված ավանտյուրա էր Հայաստանը կործանելու և Ռուսադտանին այս տարածաշրջանից դուրս մղելու համար։ Որ պետությեւն կառավարելը պոպուլիստ, անփորձ ու անհայտ անցյալ ունեցող, ապաշնորհ երիտասարդների գործ չէ։ Այս աղետալի վիճակն էլ, որում հայտնվել ենք նախևառաջ պայմանավորված է նրանով, որ Հայաստանում այդպես էլ չկայացավ քաղաքական դաշտն ու կառավարման արդյունավետ համակարգը, իսկ պետականաշինությանն ուղղված քայլերն էլ ընդամենը իմիտացիոն բնույթ են կրել։
Այս յոթամյա մղձավանջը, խաբվածությունն ու դաժան փորձություններն էլ որոշակիորեն քաղաքականապես հասունացրին ժողովրդին և հիմա կարծում եմ իշխանությունների նկատմամբ հասարակական պահանջն ու պատկերացումներն էլ էականորեն փոխվել ու տրանսֆորմացիա են ապրել, փոխվել է մարդկանց պահանջը պետական ու քաղաքական գործընթացների ու գործիչների նկատմամբ։ Հիմա անցել են կեղծ անկախականների ու Արցախը շահարկող պատեհապաշտների, ընտրակաշառք բաժանող մեծահարուստների, թաղային հեղինակությունների, պոպուլիստ ու այպես կոչված արևմտյան արժեքներ դավանող օտար լեզվով խոսացող երիտասարդների ժամանակները։ Հիմա ստեղծված կործանարար ու անմխիթար իրավիճակից ելքն այն է, որ պետք է իշխանության գա իրական ազգային էլիտան և առավելապես ոչ թե քաղաքական գործիչներ, այլ պետական գործիչներ, որոնք կառաջնորդվեն ոչ թե կուսակցական ու անձնական, այլ ազգային-պետական շահերով։ Ցանկացած քաղաքական ուժի համար կադրերի առաջադրման` առավելապես յուրայիններից կամ մտերիմներից ընտրության սկզբունքով առաջնորդվելու դեպքում չի կարող լինել հաջողություն, թե ընտրություններում, թե պետության կառավարման գործում։ Ժողովուրդը կվստահի այն թիմին, որտեղ կլինեն ամենաարժանավորները և որոնք վստահություն կներշնչեն, որ կկարողանան երկիրը դուրս բերել այս մղձավանջից ժողովրդին արժանապատվորեն կառաջնորդեն արդարության ու առաջընթացի ճանապարհով։ Նախընտրական գործընթացներում էլ պետք է նոր մոտեցումներ հանդես բերել ու նորովի գործել, քանզի նախկին ավանդական մոտեցումներն արդեն սպառել են իրենց։
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝