Տարեվերջին բոլորը հաշվում են ձեռքբերումները, ես հաշվում եմ չհանձնվածը. Մետաքսե Հակոբյան
Ներքաղաքական«Տարին ավարտվում է, բայց ոչ իմ ներսի սպասումը։ Ես սովորեցի քիչ խոսել ու շատ պահել՝ հիշողություն, ցավ, անուններ։ Ոչինչ չվերադարձավ, բայց չկորչեց էլ։ Ես Արցախ ունեմ, որից հեռու եմ, ու դա տարվա հետ չի ավարտվում։
Տարին գնում է, ու ես ինձ հետ չեմ տանում հաշտությունը կորստի հետ։ Տանում եմ հիշողությունը, պատասխանատվությունը ու տուն գնալու ուխտը։ Տարեվերջին բոլորը հաշվում են ձեռքբերումները։ Ես հաշվում եմ չհանձնվածը՝ հիշողությունը, անունները, տունը։ Սա իմ տարվա հաշվետվությունն է։
Այս տարին ինձ սովորեցրեց լռել այնպես, որ չդառնամ լուռ։ Սովորեցրեց կորցնել առանց մոռանալու ու ապրել առանց հաշտվելու… Տարին ավարտվում է, բայց իմ տունն անուն ունի, ու դա չի փոխվում…», - գրել է Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝