«Ահեղ դատաստանի օրվա» ռադիոկայանում մի ամբողջ համերգ է եղել
Միջազգային«Ահեղ դատաստանի օրվա» ռադիոկայանում մի ամբողջ համերգ է եղել։
«Ահեղ դատաստանի օրվա» առեղծվածային ռադիոկայանում, այն բանից հետո, երբ Ռուսաստանը սպառնաց հարվածել Կիևին՝ ի պատասխան Պուտինի նստավայրի վրա հարձակման, սկսեցին հնչել անսովոր մեղեդիներ։
Օրինակ՝ «Բրեմեն քաղաքի երաժիշտները» երգի հիման վրա ստեղծված երգ՝ հետևյալ բառերով. «Աշխարհում ավելի լավ բան չկա, քան Կիևին հրթիռով հարվածելը», «Ամառ և աղեղնավորներ», «Բամ, բամ, բամ, մենք կրակում ենք խոխոլների վրա», «Մենք Դոնբասը կվերադարձնենք ռուս ժողովրդին», ինչպես նաև մանկական երգեր, որոնք մշակվել են պատերազմական թեմատիկայով։ Հնչեց նաև «Կարապի լիճը»։ Երգերի թվում էին «Դոնան» և միջուկային հարվածի մասին երգ։
UVB-76 ռադիոկայանը, որը հայտնի է որպես «Զանգ» կամ «Դատաստանի օրվա ռադիոկայան», հեռարձակվում է 1970-ական թվականներից ի վեր 4625 կՀց հաճախականությամբ, հիմնականում հեռարձակելով կրկնվող բզզացող ազդանշան (մարկեր), որը ընդհատվում է պարբերաբար ձայնային կոդավորված հաղորդագրություններով: Հազվադեպ, նաև երաժշտություն է հնչում:
«Դատաստանի օր» անվանումը ծագել է այն տեղեկատվությունից, որ կայանը, ենթադրաբար, կապված է Ռուսաստանի «Պերիմետր» միջուկային համակարգի հետ: