Էդուարդը վաղուց հասունացել է եվրոպական թոփ-5 առաջնությունների համար. Բուլիկին
Սպորտ
Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Դմիտրի Բուլիկինը անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի կարիերայի հեռանկարներին։ Փորձառու մասնագետի կարծիքով՝ ակումբի սանն արդեն դուրս է եկել ներքին առաջնության շրջանակներից և պատրաստ է որակական նոր քայլ կատարել։
«Եթե լինի շահավետ առաջարկ, պետք է գործել։ Էդուարդը վաղուց հասունացել է եվրոպական թոփ-5 առաջնությունների համար։ Նա հիանալի է հանդես գալիս ՌՊԼ-ում, սակայն անհրաժեշտ է մեծ նպատակներ դնել և ուժերը փորձել արտասահմանում», — Բուլիկինի խոսքերն է մեջբերում «РБ Спорт»-ը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝